Մահացել է Բոնի Թայլերը․ 62 տարեկանում մասնակցել էր «Եվրատեսիլին»
Thu, 09 Jul 2026 14:30:39 +0400
Բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը մահացել է 75 տարեկան հասակում, հաղորդում է BBC-ն։
Արտիստը մայիսի սկզբից գտնվում էր պորտուգալական հիվանդանոցում՝ շտապ վիրահատությունից հետո։
Բժիշկները նրան հունիսին դուրս բերեցին արհեստական կոմայից։
Բոնի Թայլերը, որի իրական անունը Գեյնոր Սալիվան է, ծնվել է 1951 թվականի հունիսին՝ բրիտանական Սքուին գյուղում։
Նրա երաժշտական կարիերան սկսվել է 1976 թվականին «Lost in France» երգով։ Նա իր ամենամեծ ժողովրդականությանը հասել է 1980-ական և 1990-ական թվականներին։ 2013 թվականին նա «Եվրատեսիլում» ներկայացրել է Միացյալ Թագավորությունը՝ կատարելով «Believe in Me» հիթը։