Վաղը ձեզ վրա էլ առաջին քարը կնետեն նրանք, որոնց ամենաշատն եք օգնել

Վաղը ձեզ վրա էլ առաջին քարը կնետեն նրանք, որոնց ամենաշատն եք օգնել

Thu, 09 Jul 2026 15:15:02 +0400


Վերջին երեք նախագահների օրոք նույն հարցն եմ բարձրացրել․ վստա՞հ եք, որ իշխանությունը կորցնելուց հետո ձեզ վրա առաջին քարը չեն նետելու հենց նրանք, ում ամենաշատն եք օգնել՝ բառի ամենալայն իմաստով։ Նույն հարցն այսօր ուղղում եմ նաև Նիկոլ Փաշինյանին․ վստա՞հ եք, որ այն մարդիկ, որոնց ապահովել եք ամեն ինչով, վաղը, երբ ինքներդ հայտնվեք քաղաքական հարվածի տակ, առաջինը ձեր դեմ չեն կանգնելու։

Ու մի բան էլ, որ, թերևս, ավելի կարևոր է։ Այն մարդիկ, ովքեր այսօր քննադատում են ձեր անմարդկային քաղաքականությունը, մանրախնդրությունն ու փոքրոգությունը, մեծ հավանականությամբ հենց նրանք են վաղը պաշտպանելու ձեր իրավունքն ու արժանապատվությունը այն ուժերից, որոնք ձեր նկատմամբ կկիրառեն նույն մեթոդները, ինչ դուք այսօր կիրառում եք ընդդիմադիր քաղաքական ուժերի, կոնկրետ դեպքում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։

Ես անձնական շփումներ չեմ ունեցել ոչ ձեզ հետ, ոչ էլ Գագիկ Ծառուկյանի հետ։ Եվ չեմ էլ ցանկացել։ Սակայն տեսնելով նրա և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող նվաստացուցիչ քաղաքականությունը՝ չեմ կարող չհիշեցնել. կյանքը միայն այսօրը չէ։ Կա նաև վաղը։ Իսկ վաղը քաղաքականության մեջ շատ հաճախ գալիս է ավելի արագ, քան թվում է։ Եթե շատերի վաղն անկանխատեսելի է, ապա ձեր այսօրվա գործելակերպից ելնելով՝ ձեր վաղվա նկատմամբ կանխատեսում անելն այնքան էլ դժվար չէ։ Ով այսօր օրենքը դարձնում է քաղաքական հաշվեհարդարի գործիք, վաղը նույն գործիքի զոհն է դառնալու։

Համոզված եղեք՝ նրանք, ովքեր այսօր լռում են կամ հաճոյանում են ձեզ՝ պաշտոնից ու արտոնություններից չզրկվելու համար, վաղը նույն եռանդով ծափահարելու են, երբ նույն իրավիճակում հայտնվեք դուք։ Քաղաքական շահից ծնված հավատարմությունը հավատարմություն չէ. այն տևում է այնքան, որքան տևում է իշխանությունը։

Սա է քաղաքական կյանքի ամենադաժան օրենքը․ իշխանությունը ժամանակավոր է, իսկ մարդու արժանապատվության նկատմամբ վերաբերմունքը՝ հիշվող։ Այսօր գոնե մի փոքր տեղ թողեք, որպեսզի վաղը գտնվեն մարդիկ, ովքեր կպաշտպանեն ոչ թե ձեր իշխանությունը, այլ ձեր իրավունքն ու արժանապատվությունը։ Որովհետև այդ մարդիկ հաստատ չեն լինելու նրանք, ովքեր այսօր ապրում են ձեզնից ստացած բարիքներով։ Նրանք լինելու են նրանք, ովքեր նույնիսկ ձեզ հետ անհամաձայն լինելով՝ երբեք չեն ընդունել քաղաքական հաշվեհարդարն ու մարդու նվաստացումը որպես պայքարի միջոց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանում մտադիր են ունեզրկել պաշտոնյաներին

Ադրբեջանում մտադիր են ունեզրկել պաշտոնյաներին Wed, 28 Oct 2026 17:00:45 +0400 Ադրբեջանում առաջարկվում է պաշտոնյաների…

10 րոպե ago

Հանրությունը դժգոհ է ընդդիմությունից, որ ձեզ չի հեռացնում

Հանրությունը դժգոհ է ընդդիմությունից, որ ձեզ չի հեռացնում Wed, 28 Oct 2026 16:45:54 +0400 Ռուբինյանի…

25 րոպե ago

Կոչ է արել բանակը բերել լիակատար մարտական ​​պատրաստության

Կոչ է արել բանակը բերել լիակատար մարտական ​​պատրաստության Wed, 28 Oct 2026 16:30:53 +0400 Հյուսիսային…

40 րոպե ago

36 տարվա մեջ դեռ նման բան չէր եղել

36 տարվա մեջ դեռ նման բան չէր եղել Wed, 28 Oct 2026 16:17:53 +0400 «Ուժեղ…

53 րոպե ago

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Wed, 28 Oct 2026 16:15:46…

55 րոպե ago

Ստացվում է՝ ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի

Ստացվում է՝ ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի Wed, 28 Oct 2026 16:12:08…

59 րոպե ago