«Մենք հպարտ ենք մեր պապիկով»

«Մենք հպարտ ենք մեր պապիկով»

Thu, 09 Jul 2026 16:45:44 +0400


Կարդում եմ Գագիկ Ծառուկյանի աղջկա գրառումը, և մի նախադասություն երկար չի լքում մտքերս․ «Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ և հպարտ եմ այդ անունով»։

Այդ խոսքերի մեջ ոչ միայն դստեր սերն ու հպարտությունն է, այլև այն համոզմունքը, որ իր հայրը կյանքի ընթացքում մարդկանց համար բարիք է ստեղծել։ Շենացրել է, օգնել է, ձեռք է մեկնել հազարավոր մարդկանց։ Բարությունը մարդու թողած ամենամեծ ժառանգությունն է, իսկ շնորհակալությունը՝ ամենաուժեղ մխիթարությունը։

Այսօր, երբ Ծառուկյանի ընտանիքը ծանր ցավի միջով է անցնում, նրանց ուժ է տալիս հենց այդ հիշողությունը։ Նրանք հիշում են այն հազարավոր երեխաներին, ծնողներին ու ընտանիքներին, որոնք սեփական տուն ստանալիս արցունքներով էին շնորհակալություն հայտնում։ Հիշում են բուժում ստացած կարիքավոր հիվանդներին, որոնց համար այդ օգնությունը երկրորդ կյանքի հնարավորություն դարձավ։ Հիշում են հաղթանակների պատվո հարթակները, կառուցված եկեղեցիները, մարդկանց կյանքում թողած բարության հետքերը։
Եվ երբ Գագիկ Ծառուկյանի աղջիկն ասում է․ «Ես միշտ գլուխս բարձր եմ ասելու՝ ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ», այդ խոսքերի իմաստը միայն ազգանվան մեջ չէ։ Դրանք կապված են այն գործերի հետ, որոնք մարդիկ հիշում ու չեն մոռանում։

Ու հենց այստեղ ակամա հարց է առաջանում․ Նիկոլ Փաշինյանի երեխաները ո՞ր բարության համար են հպարտանալու իրենց հորով։ Ի՞նչ գործ է նա թողնելու որպես մարդկային մեծության ու շնորհակալության արժանի ժառանգություն։

Որքան մեծ երջանկություն է, երբ զավակը կարող է գլուխը բարձր պահել և ասել․ «Ես իմ հոր աղջիկն եմ», որովհետև այդ անունը իր հետ բերում է մարդկանց տված ջերմություն, օգնություն և բարի գործերի հիշողություն։

Վերջիվերջո, յուրաքանչյուր ծնողի ամենամեծ պատիվն այն է, երբ իր երեխան ժառանգում է ոչ միայն անունը, այլ նաև այն բարության հետքը, որը նա թողել է այս աշխարհում։ Եվ գուցե ամենամեծ երջանկությունն ու պատիվն այն է, երբ այդ հպարտությունը փոխանցվում է նաև հաջորդ սերնդին, և թոռները տարիներ անց նույն սիրով կասեն՝ «Մենք հպարտ ենք մեր պապիկով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի. Զելենսկի

Եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի. Զելենսկի Sun, 11 Oct 2026 19:15:04 +0400…

10 րոպե ago

Պատրաստ ենք դադարեցնել հարվածները․ Զելենսկին նշեց նախապայմանը

Պատրաստ ենք դադարեցնել հարվածները․ Զելենսկին նշեց նախապայմանը Sun, 11 Oct 2026 19:00:08 +0400 Ուկրաինան պատրաստ…

25 րոպե ago

Հայաստանից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար․ Դմիտրի Վոստրիկով

Հայաստանից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար․ Դմիտրի Վոստրիկով Sun, 11 Oct…

35 րոպե ago

Հռոմի պապ Լևոն XIV-ին կվիրահատեն

Հռոմի պապ Լևոն XIV-ին կվիրահատեն Sun, 11 Oct 2026 18:30:49 +0400 Հռոմի պապ Լևոն XIV-ը…

54 րոպե ago

Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա հավաքական․ հայտնի է, թե՝ երբ

Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա հավաքական․ հայտնի է, թե՝ երբ Sun, 11 Oct 2026 18:15:03 +0400 Պորտուգալիայի…

1 ժամ ago

Ռուսները ևս 4 բնակավայր են գրավել․ ՊՆ-ն մանրամասնում է

Ռուսները ևս 4 բնակավայր են գրավել․ ՊՆ-ն մանրամասնում է Sun, 11 Oct 2026 18:00:29 +0400…

1 ժամ ago