«Հրապարակ». Դատը չի վերջացել, բայց աշխատանքում վերականգնվել է

«Հրապարակ». Դատը չի վերջացել, բայց աշխատանքում վերականգնվել է

Fri, 10 Jul 2026 11:45:25 +0400


Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, որը մեղադրվում է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության, ինչպես նաեւ՝ պաշտոնեական կեղծիքի մեջ, վերադարձել է աշխատանքի: Հիշեցնենք, որ 2022-ի ՏԻՄ ընտրություններում Արթուր Ստեփանյանը վերընտրվեց այդ պաշտոնում` ՔՊ ցուցակով, իսկ 2 տարի անց ՔՊ-ական համայնքապետը կալանավորվեց: Նրան մեղադրանք էր առաջադրվել (ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ քրօրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով) այն բանի համար, որ նա, 2017 թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորություններն օգտագործելով, այլ անձանց օժանդակությամբ, կատարել է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, ինչպես նաեւ՝ պաշտոնեական կեղծիք: Դատարանը մեղադրյալ Արթուր Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել էր համակցված այլընտրանքային խափանման միջոցներով` կիրառել էր վարչական հսկողություն, գրավ՝ 3 մլն ՀՀ դրամ, եւ կասեցրել նրա պաշտոնավարումը։ Նաեւ արգելել էր Արթուր Ստեփանյանին՝ հաղորդակցվել վարույթին օժանդակող անձանց` վկաների եւ մեղադրյալների հետ:

Արթուր Ստեփանյանին հարցրինք՝ դատարանը Ձեր պաշտոնավարումը կասեցրել էր, այդ ինչպես եղավ, որ հիմա պաշտոնավարում եք, դատարանի կողմից պաշտոնի վերականգնման որոշում կա՞։ «Այո, առանց դատարանի վճիռ ո՞նց կարող է լինել»: Դատավարությունը շարունակվո՞ւմ է, թե՞ Ձեզ արդարացրել են։ «Դեռ չի վերջացել, բայց աշխատանքի վերականգնման վճիռ է կայացրել: Մի քանի վկաներ կան, նրանց էլ կլսեն, նոր վերջնական վճիռը դատավորը կկայացնի»: Դատարանի որոշմամբ Ձեզ արգելված էր հաղորդակցվել վարույթին օժանդակող անձանց` վկաների եւ մեղադրյալների հետ, ինչպե՞ս եղավ, որ հիմա ազատ շփվում եք։ «Դա համայնքապետարանի աշխատակիցների հետ էր կապված, կներեք, հարմար չի խոսել»:

Մենք տեղեկացանք, որ Արթուր Ստեփանյանի վերադարձը համայնքապետարանում լավ չեն ընդունել: Համայնքապետ Ստեփանյանի եւ համայնքապետի տեղակալ Ահարոն Գաբրիելյանի հարաբերությունները լարված են: Ստեփանյանն առաջին իսկ հարմար պահին աշխատանքից կազատի առաջին տեղակալին: Նրա վերադարձից ապշել են նաեւ ավագանու անդամները, քանի որ, ըստ մեր աղբյուրի, չարաշահումների համար առաջադրված մեղադրանքները շատ մեղմ են համարվել: Քանի որ Արթուր Ստեփանյանը համայնքապետ է ընտրվել ՔՊ-ի ցուցակով, ավագանու ՔՊ-ական անդամները 2 մասի են բաժանվել․ մի կողմը ցանկանում է համայնքապետին անվստահություն հայտնել եւ ավագանու նիստով կասեցնել պաշտոնավարումը: Համայնքապետի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանին հարցրինք, թե ինչ հարաբերությունների մեջ է Արթուր Ստեփանյանի հետ։ «Նորմալ, աշխատանքային»: Մեզ ասացին, որ ձեր հարաբերություններն այնքան էլ լավ չեն, եւ համայնքապետն ուզում է Ձեզ աշխատանքից ազատել։ «Եթե կարող է, թող ազատի, ի՞նչ ասեմ»,- եղավ պատասխանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

1 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

2 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

2 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

2 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

2 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

3 ժամ ago