Մակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներ

Մակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներ

Fri, 10 Jul 2026 14:30:02 +0400


Սիրիայի ներքին անվտանգության ուժերի աշխատակիցները ձերբակալել են Դամասկոսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի ժամանակ պայթյուններ իրականացրած զինյալներին։

Այս մասին Al Ikhbariya հեռուստաընկերությանը հայտնել է Ներքին գործերի նախարարության նահանգային վարչության ղեկավար, գեներալ Ահմեդ ադ-Դալլատին։

«Դամասկոսի կենտրոնում հուլիսի 7-ին տեղի ունեցած պայթյուններին մասնակցած խմբի անդամների նկատմամբ նախնական հետաքննությունը բացահայտել է նրանց կապերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ», – հայտարարել է գեներալը։

Նրա խոսքով, անվտանգության ուժերը հատուկ գործողություններ են իրականացրել քաղաքի և նրա շրջակայքի մի քանի շրջաններում՝ զինյալներից մեկի նկատմամբ հսկողություն սահմանելուց հետո։ Արդյունքում, պայթյուններն իրականացրած բջջի բոլոր անդամները ձերբակալվել են։ Նրանց թվի մասին մանրամասներ չեն հրապարակվել։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 30-ը, այդ թվում՝ չորս ոստիկան։ Վիրավորների թվում է նաև Սիրիայի զբոսաշրջության փոխնախարար Ֆարաջ ալ-Քաշքուշին։ Նա վիրավորվել է ոտքից և հոսպիտալացվել։ Ռումբերը պայթել են Զբոսաշրջության նախարարության շենքի մոտ, երբ Սիրիայի անվտանգության ուժերը փորձել են վնասազերծել դրանք։ Մեկը տեղադրվել է աղբամանի մեջ, մյուսը՝ կայանված մեքենայում։

Պայթյունները տեղի են ունեցել Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ Մակրոնը մնում էր Սիրիա կատարած այցի ժամանակ։ Սակայն, ըստ Al Hadath հեռուստաալիքի, Ֆրանսիայի առաջնորդի ավտոշարասյունը լքել էր նստավայրը պայթյունից 15 րոպե առաջ։ Ո՛չ նա, ո՛չ էլ նրա ուղեկցորդները չեն տուժել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործերը» լավ չեն

«Գործերը» լավ չեն Fri, 10 Jul 2026 15:30:30 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահությունը…

18 րոպե ago

Ողբերգական դեպք՝ Նոյեմբերյանում

Ողբերգական դեպք՝ Նոյեմբերյանում Fri, 10 Jul 2026 15:25:20 +0400 Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը և…

23 րոպե ago

Առյուծը դժբախտ ու դժգույն կենդանի էր

Առյուծը դժբախտ ու դժգույն կենդանի էր Fri, 10 Jul 2026 15:15:00 +0400 Առինջում քնեցված մայր…

34 րոպե ago

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ՀՀ-ում ճաշարան են բացում

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են, ՀՀ-ում ճաշարան են բացում Fri, 10 Jul 2026 15:08:39 +0400 ԱԺ…

40 րոպե ago

Ինչու՞ էին ձերբակալել Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիսին

Ինչու՞ էին ձերբակալել Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիսին Fri, 10 Jul 2026 15:00:56 +0400 Ֆրանսիայի հավաքականի…

48 րոպե ago

Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել

Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի ՄԻԵԴ. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել Fri, 10…

58 րոպե ago