Մահացել է Վարդան Ջալոյանը
Wed, 25 Nov 2026 20:54:56 +0400
Մահացել է արվեստի և գրականության քննադատ, մշակութաբան և փիլիսոփա Վարդան Ջալոյանը։
Նա վարտել էր Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը: Դասավանդում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արվեստի դպրոցում:
Նրա հոդվածներն ու էսսեները տպագրվել են «Գարուն», «Կրոն և հասարակություն», «Բնագիր», «Ինքնագիր» պարբերականներում և մի շարք լրատվական հարթակներում (օրինակ՝ EVN Report, Գրողուցավ, Գրանիշ): Որպես արվեստագետ մասնակցել է նաև միջազգային ցուցահանդեսների, այդ թվում՝ Գյումրու ժամանակակից արվեստի բիենալեին (2002) և Վենետիկի 58-րդ բիենալեին (2019):