Համերգների փող կա, տների վթարային վիճակը որոշելու համար՝ չկա
Wed, 25 Nov 2026 21:15:53 +0400
Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնել են, որ Տավուշում կան 10 սողանքային ակտիվ գոտիներ, որոնք գտնվում են Իջևան համայնքի Գետահովիտ (30 տուն), Ծաղկավան (10-15 տուն/), Ակնաղբյուր (15 տուն), Վազաշեն (4 տուն), Աչաջուր (30 տուն), Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր, Դիլիջան համայնքի Հաղարծին (3 տուն), Գոշ, Հովք բնակավայրերում և Դիլիջան քաղաքի «Կենտրոնական» և «Մեծ Թալա» թաղամասերում: Մարզպետի աշխատակազմից նաև տեղեկացրել են, որ վերջին տարիներին մարզի վթարային տների վթարայնության կարգը ճշտելու աշխատանքներ չեն կատարվել, քանի որ դա ծախսատար գործ է։
Ոչ արդյունավետ աշխատող պաշտոնյաներին միլիարդավոր դրամների պարգևավճարներ բաժանելու, զանազան փառատոնների, ֆեստիվառների, Նիկոլ Փաշինյանի հետ Սևանա լճի շուրջ հեծանվավազքի, Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար պետբյուջեում, պարզվում է, բավարար փող կա, իսկ սողանքի գոտում գտնվող տների վթարայնության կարգը որոշելու աշխատանքների համար գումար չկա։ Երբ վթար ու աղետ կլինի, նոր կսթափվենք ու կսկսենք պահանջել իշխանությունից գործ անել։ Քանի դեռ աղետ չի եղել՝ երգենք, պարենք, հեծանիվ քշենք։