Օրենք չի մնացել, որ չխախտվի

Օրենք չի մնացել, որ չխախտվի

Fri, 10 Jul 2026 18:45:30 +0400


Մեկ-երկու օր առաջ Նիկոլենք ստիպված են եղել ԱԺ-ում քննարկել բջջային հեռախոսների IMEI ռեեստրին առնչվող կարգավորումների հարցը: Ստիպված, քանի որ իրենք այդ հարցը որոշել էին կարգավորել ոչ թե եվրոպական մոդելով՝ դեպի ուր իբր թե ձգտում են, այլ՝ ավտորիտար երկրների մոտեցմամբ: Եվ այդ թվում՝ իրենց իշխանության համար անվտանգային սպառնալիք համարվող Ռուսաստանի: Բայց սոցցանցերում բախվել են փորձագետների քննադատական գրառումներին: Իսկ այս օրերին, երբ Գագիկ Ծառուկյանի ու նրա բիզնեսի առումով բռնաճնշումների արդյունքում մի քանի տասնյակ հազար քաղաքացիների կտրել են աշխատանքից, հերթական բողոքի ալիքը հեչ տեղին չէր լինի: Թեկուզ այն ծավալվում էր ոչ թե փողոցում, այլ իրենց սիրելի սոցցանցերում:

Մի երկու խոսք, թե ինչ է իրենից ներկայացնում IMEI ռեեստրը: Դա բջջային հեռախոսների եւ սարքերի 15-նիշանոց թվաշարք է: Այդ թվաշարքով ստեղծվում է սարքերի միջազգային նույնականացուցիչների կոդերի միասնական պետական շտեմարան։ Ինչպես ընտրողների ռեգիստրն է, բայց այն միայն ազգային մակարդակով է: IMEI ռեեստրի նպատակը հիմնականում գողացված կամ էլ մաքսանենգությամբ որեւէ երկիր ներմուծված հեռախոսների եւ այլ սարքերի նույնականացումն է: Դրանով խոչընդոտվում է շուկայական այդ ոլորտի ստվերայնության մեծացումը: Բայց քանի որ Հայաստանը 2018-ից այս կողմ շատ արագ վերածվեց ավտորիտարի՝ բռնելով բռնապետության ճանապարհը, գործող իշխանությունը ցանկանում է այդ թվաշարքի ռեգիստրը վերածել տոտալ վերահսկողության գործիքի, ինչի համար անհրաժեշտ է շարժական կապի օպերատորներին պարտադրել, որպեսզի յուրաքանչյուր հեռախոս՝ իր այդ թվաշարքով նույնականացվի դրա տիրոջ հեռախոսահամարի հետ: Մնացածն արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի կամ, տվյալ դեպքում՝ ծրագրային խնդիր է: Կա նաեւ մեկ այլ, շատ լուրջ խնդիր՝ հեռախոսի տիրոջ անձնական տվյալների գաղտնիության պահը: Մարդիկ չեն հավատում, որ Նիկոլենց իշխանությունը կարող է դա ապահովել: Հաշվի առնելով, ասենք, հրեական ծագման հզոր հաքերական գործոնը եւ Ադրբեջանի հետ Իսրայելի կապերը:

Ազգային ժողովում քննարկումը վարող ՔՊ-ական քվազիէլիտայի ներկայացուցիչ Թունյան Բաբկենի խոստման համաձայն, այդ «համակարգով քաղաքացիների անձնական տվյալներին եւ հեռախոսներին ոչ ոք հասանելիություն չի ունենալու, մարդկանց չեն գաղտնալսելու, չեն տեղորոշելու, չեն հետեւելու», որովհետեւ, իսկ այժմ բռնվե՛ք, հարգելի ընթերցողներ, «դրա մասին խոսելն անգամ անիմաստ է, որովհետեւ դա պարզապես անօրինական է»: Հասկանում եք, ՔՊ-ականը խոսում է անօրինականության անթույլատրելիության մասին: Կարծես մեկ ամիս առաջ չէր, որ ծառուկյանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքն Ազգային ժողով խոչընդոտելու համար գործող իշխանությունը երեք անգամ խախտեց օրենքը: Նախ, ԿԸՀ-ի միջոցով չեղարկելով երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, չկազմակերպեց վերաքվեարկություն, ինչպես պահանջվում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կողմից: Երկրորդ անգամ նույն ԿԸՀ-ն խախտեց օրենքը՝ չկատարելով վարչական դատարանի որոշումը, որում վերաքվեարկումը որպես անհրաժեշտություն էր դիտարկվել: Եվ, երրորդ, ՍԴ-ն, ունենալով վարչական դատարանի որոշումը, չպարտադրեց ԿԸՀ-ին դրա իրականացումը:

Կարծում եմ, որ այս թարմ օրինակը, այն էլ՝ այդ մակարդակի ապօրինությամբ, բավարար է, որպեսզի յուրաքանչյուր գրագետ անձ քահ-քահ ծիծաղեր թունյանական բնորոշման առումով: Երբ ինչ-որ նախաձեռնություն «սղացնելու» համար ասվում է, որ եթե դա օրինական չլիներ, իրենք երբեք չէին անի: Այնպիսի իշխանության ներկայացուցչի կողմից, որի օրոք երեւի օրենք չի մնացել, որ չխախտվի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը զգուշացրել է Իսրայելին․ ինտրիգը մեծ է

Իրանը զգուշացրել է Իսրայելին․ ինտրիգը մեծ է Fri, 10 Jul 2026 19:30:18 +0400 Իրանը զգուշացրել…

17 րոպե ago

Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են

Տիգրան Արզաքանցյանն ու Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են Fri, 10 Jul 2026 19:20:27 +0400 Տիգրան…

27 րոպե ago

Ադրբեջանցիները Բաղանիս-Այրումում գործ են անում

Ադրբեջանցիները Բաղանիս-Այրումում գործ են անում Fri, 10 Jul 2026 19:15:27 +0400 Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ գոտու…

32 րոպե ago

Անտառային հրդեհը 12 մարդու կյանք է խլել

Անտառային հրդեհը 12 մարդու կյանք է խլել Fri, 10 Jul 2026 19:00:33 +0400 Իսպանիայի Ալմերիա…

47 րոպե ago

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Fri, 10…

47 րոպե ago

Վահագն Արսենյանը հրաժարական է տվել

Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Fri, 10 Jul 2026 18:49:45 +0400 ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանն…

58 րոպե ago