«Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք

«Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք

Sat, 11 Jul 2026 08:00:06 +0400


Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին, բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում, որտեղ իշխանությունը որոշել է նշել Վարդավառի տոնը։

Տիգրան Ավինյանը խիստ հրահանգ է իջեցրել՝ սպառնալով, որ ներկա-բացակա են անելու, եւ բացակաները պատժվելու են։ Նպատակն այն է, որ հնարավորինս մարդաշատ, ուրախ ու զվարթ տեսարաններ բեմադրվեն՝ ցույց տալու, որ Հայաստանում կյանքն ուրախ է, մարդիկ երջանիկ են եւ իշխանությունից դժգոհություններ չունեն։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «հաց եւ տեսարաններ» գաղափարով, ինչքան հնարավոր է՝ շատ տոներ կազմակերպել, մարդկանց ուշադրությունը պայքարից ու կենցաղային դժգոհություններից շեղելու համար։

Հիշեցնենք, որ Վարդավառի միջոցառումների համար Ավինյանը հատկացրել է 199 մլն 500 հազար դրամ, այդ օրը հրապարակում նաեւ համերգ է լինելու։ Երգելու են Իվետա Մուկուչյանը, Արսեն Գրիգորյանը, Արամ MP3-ն։ Միջոցառումը վարելու է ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի կինը` Դիանա Մալենկոն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: մարդու

Recent Posts

Մենք նույն սենյակի մեջ, նույն տան մեջ ապրում ենք․ Տիգրան Արզաքանցյանը՝ ամուսնալուծության մասին

Մենք նույն սենյակի մեջ, նույն տան մեջ ապրում ենք․ Տիգրան Արզաքանցյանը՝ ամուսնալուծության մասին Sun, 12…

8 րոպե ago

Մի քանի հազար տարեկան գերեզմաններ են հայտնաբերել

Մի քանի հազար տարեկան գերեզմաններ են հայտնաբերել Sun, 12 Jul 2026 15:00:12 +0400 Ղազախստանում հնագետները…

24 րոպե ago

Գյումրիում երեխաները ջրում են մեքենայից իջնող Շիրակի մարզպետին

Գյումրիում երեխաները ջրում են մեքենայից իջնող Շիրակի մարզպետին Sun, 12 Jul 2026 14:44:06 +0400 Latest…

40 րոպե ago

Մահացել է նախկին էմիրը

Մահացել է նախկին էմիրը Sun, 12 Jul 2026 14:30:41 +0400 Մահացել է Քաթարի նախկին էմիրը։…

53 րոպե ago

Ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է

Ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է Sun, 12 Jul 2026 14:15:16 +0400 Հուլիսի…

1 ժամ ago

Միջուկային համաեվրոպական ամպհովանու մասին առաջին քննարկումներն են տեղի ունեցել

Միջուկային համաեվրոպական ամպհովանու մասին առաջին քննարկումներն են տեղի ունեցել Sun, 12 Jul 2026 14:00:54 +0400…

1 ժամ ago