«Հրապարակ»․ Հայաստանը նորից կին քաղբանտարկյալ ունի

«Հրապարակ»․ Հայաստանը նորից կին քաղբանտարկյալ ունի

Sat, 11 Jul 2026 11:15:28 +0400


«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվեց` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի որոշմամբ: Նրան տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ՝ կանանց կալանավայր: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը)։ Սա Անդրանիկ Թեւանյանի մեղադրանքի շրջանակներում է: Մանուկյանի բնակարանում երկու անգամ խուզարկություն են կատարել։

Նիկոլ Փաշինյանն ակնհատորեն թիրախավորել է «Մայր Հայաստան» կուսակցությունը: Նախ, Անդրանիկ Թեւանյանին կալանավորեցին` նույն հոդվածով, դեռ այն ժամանակ գրել էինք, որ հաջորդ «զոհը» լինելու է Արեգնազ Մանուկյանը, որն իբր ԱԺ փակ նիստից տեղեկություններ է փոխանցել Թեւանյանին, վերջինս էլ այն փոխանցել է ռուսներին՝ դրա դիմաց 620 հազար դոլար փող ստանալով: Հետագայում, իհարկե, ասվեց, որ ոչ թե պետական գաղտնիք, «այլ տեղեկություններ են փոխանցվել»։

Իշխանությունները սիրում են ճամարտակել կանանց իրավունքների մասին, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության այս 8 տարիներին բազմաթիվ կին քաղբանտարկյալներ ունեցավ Հայաստանը: Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. ««Մայր Հայաստանը» ստեղծման օրվանից ի վեր, թե՛ փողոցային պայքարում, թե՛ ընտրական զարգացումների մեջ, թե՛ սոցիալական հարցերի մասին խոսելիս` կարմիր գծերի թանկացում եւ այլն, բազմավեկտոր եւ ինստիտուցիոնալ պայքար է մղել, ինչպես նաեւ` գաղափարական ընդդիմադիր ամենասուր ուժերից մեկն է եղել, որի առաջնորդը ԲՀԿ ցուցակով երկրորդ համար Անդրանիկ Թեւանյանն էր: Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն իշխանության կոկորդում մնացած ոսկոր է: Մենք նաեւ հաջողություններ արձանագրեցինք Գյումրու եւ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում, հետեւաբար՝ այս իշխանության համար հենց «Մայր Հայաստանն» է թիրախ դարձել, էլ ո՞ր ուժը, եթե ոչ «Մայր Հայաստանը»: Իշխանությունը փորձում է կազմալուծել դիմադրության բոլոր օջախները: Գագիկ Ծառուկյանի հետ համատեղ, նույն ցուցակով մասնակցելը Փաշինյանի իշխանության համար խնդիրն առավել պրոբլեմատիկ դարձրեց: Ինչպես տեսանք` թիրախավորվեցին Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թեւանյանը, Արեգնազ Մանուկյանը: Իշխանությունների այս արձագանքը մեզ համար «օրինաչափ» է դարձել: Արեգնազ Մանուկյանը կին է, անչափահաս երեխայի մայր է, մենք՝ բոլորս, ականատես եղանք, թե ինչպես նրա բնակարանը խուզարկեցին: Բայց նա երկու հարցաքննություններին էլ ներկայացել է կամավոր, առանց ինչ-որ խնդրի, բայց կա հստակ միտում՝ անտեսել անչափահասի ծնող լինելու հանգամանքը: Իշխանությունը ռեպրեսիաների շքերթ է սկսել, այս ամենը դրա շարունակությունն է: Այս ամենը պետք է բոլոր իրավապաշտպանների, ինչպես նաեւ՝ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում հայտնվի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Moody’s միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական» և վերահաստատել B1 վարկանիշը

Moody’s միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական» և վերահաստատել B1…

12 րոպե ago

ՔՊ-ն Ռուբինյանին ընտրեց ԱԺ նախագահ

ՔՊ-ն Ռուբինյանին ընտրեց ԱԺ նախագահ Mon, 03 Aug 2026 14:37:46 +0400 Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ…

20 րոպե ago

Մի խումբ հրեաներ հարձակվել և թքել են հայ հոգևորականի վրա․ խոշոր սկանդալ

Մի խումբ հրեաներ հարձակվել և թքել են հայ հոգևորականի վրա․ խոշոր սկանդալ Mon, 03 Aug…

27 րոպե ago

Մենք մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի ենք

Մենք մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ Եկեղեցի ենք Mon, 03 Aug 2026 14:27:34 +0400 Նորին…

30 րոպե ago

Երբ անտեսվում է Հայոց Կաթողիկոսը, անտեսվում է համայն հայության ձայնը

Երբ անտեսվում է Հայոց Կաթողիկոսը, անտեսվում է համայն հայության ձայնը Mon, 03 Aug 2026 14:15:55…

42 րոպե ago

Հենրիխ Մխիթարյանը՝ իր կարիերայի 20-րդ մրցաշրջանի մասին

Հենրիխ Մխիթարյանը՝ իր կարիերայի 20-րդ մրցաշրջանի մասին Mon, 03 Aug 2026 14:00:27 +0400 Հայաստանի ազգային…

57 րոպե ago