Կաշառքի գործով անցնող «Ֆլեշի Արմենի» նկատմամբ վարույթ է նախաձեռնվել՝ կենդանիների նկատմամբ դաժանության հոդվածով

Կաշառքի գործով անցնող «Ֆլեշի Արմենի» նկատմամբ վարույթ է նախաձեռնվել՝ կենդանիների նկատմամբ դաժանության հոդվածով

Sat, 11 Jul 2026 17:15:01 +0400


Փարաքարում, «Լիա գարդեն» սրահի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ թափառական խասկիի սպանության դեպքի առթիվ կենդանասերները դիմել էին իրավապահներին: Քննչական կոմիտեից «Հրապարակին» հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը:

Հիշեցնենք՝ միջադեպի մասին տեղեկացել էինք Արմավիրի կենդանասերներից: Նրանք ահազանգել էին, որ «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» բենզալցակայանների տնօրեն Արմեն Հարությունյանը, որը հանրությանը հայտնի է որպես Ֆլեշի Արմեն, վերացրել է խասկիին եւ նրա ձագերին: Ոչ թե անձամբ է վերացրել, այլ հանձնարարել է իր անվտանգության ծառայության պետին՝ Հակոբ անունով, անհետացնել տարածքից կենդանուն ձագերով հանդերձ եւ ոչնչացնել: Հակոբը ժխտում է տեղեկությունը և որեւէ բացատրություն ներկայացնելուց խուսափում:

Իսկ Արմեն Հարությունյանը, կենդանապաշտպաններին, որոնք իրենից հաշիվ էին պահանջել, նաեւ խնդրել էին ասել իրենց խասկիի տեղը, եթե շունը դեռ ողջ է, պատասխանել էր՝ «Լավ եմ արել, վերացրել եմ, ս-ր եղեք ստուց»:

Արմեն Հարությունյանը որպես մեղադրյալ անցնում է բենզալցակայանի տարածքում առանց համապատասխան թույլտվության շինարարություն իրականացնելու համար տրված կաշառքի գործով: Նա մեղադրվում է այն բանում, որ, հանդիսանալով «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը, 2023 թվականի մայիսին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի 32/1 հասցեում գտնվող բենզալացակայանի տարածքում, առանց համապատասխան թույլտվության, կատարել է շինարարական աշխատանքներ, որպիսի հանգամանքը հայտնաբերվել է Երևան համայնքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան գործառույթներ իրականացրած աշխատակիցների կողմից: Ըստ իրավապահների, վերջինների կողմից այն չարձանագրելու և իր նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելուց ձեռնպահ մնալու համար Արմեն Հարությունյանը 2023 թվականի մայիսի 5-ին դիմել է Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանին, «ով իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն Արմեն Հարությունյանի օգտին օգտագործելու և վերջինի կողմից նշված հասցեում առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ կատարելու պայմաններում նրա նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ ձեռնարկելուց ձեռնպահ մնալու խնդրանքով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց դիմելու համար Արմեն Հարությունյանից անձամբ պահանջել է 500.000 ՀՀ դրամ կաշառք գումար»:

Արմեն Հարությունյանին անցյալ տարի կալանավորել էին այս գործով, հետո կալանքը փոխվեց տնային կալանքի, ապա՝ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցի: Եւ ահա, հայտնվելով ազատության մեջ, Արմեն Հարությունյանը, փաստորեն, շարունակում է դրսեւորել հակաիրավական վարքագիծ, ինչն օրենքի տառին համապատասխան նրան կրկին կալանավորելու հիմք է:

Ի դեպ, նա, ինչպես հայտնի է, երկար ժամանակ գործնական կապեր է ունեցել «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հետ, սակայն այդ կապերը վաղուց խզված են: Դրանց մասին հիշեցնում է միայն Արմեն Հարությունյանի ածականը՝ «Ֆլեշի Արմեն»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Երասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է Sat, 11 Jul 2026 21:15:03 +0400…

10 րոպե ago

Խորհրդավոր վանականը

Խորհրդավոր վանականը Sat, 11 Jul 2026 21:00:42 +0400 «Խորհրդավոր վանականը» խորհրդային պատմաարկածային կինոնկարն արտահայտում է…

25 րոպե ago

Կտրված լարի, ջութակի ու աշխարհահռչակ ջութակահարի շուրջ՝ փառատոնյան հույզեր. Բլոգ

Կտրված լարի, ջութակի ու աշխարհահռչակ ջութակահարի շուրջ՝ փառատոնյան հույզեր. Բլոգ Sat, 11 Jul 2026 21:00:37…

25 րոպե ago

Հանճարեղ գաղափարը

Հանճարեղ գաղափարը Sat, 11 Jul 2026 20:45:52 +0400 Ինչպես երևում է, ՀՀ վարչապետի աթոռից կառչած…

39 րոպե ago

Հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբ

Հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբ Sat, 11 Jul 2026 20:30:17 +0400 Գերմանիայի Քյոլն քաղաքում…

55 րոպե ago

Կոնդ. կառուցապատողը թքած ունի քաղաքացու վրա, մտածում է գերշահույթ ստանալու մասին

Կոնդ. կառուցապատողը թքած ունի քաղաքացու վրա, մտածում է գերշահույթ ստանալու մասին Sat, 11 Jul 2026…

55 րոպե ago