Հեգելյան դիալեկտիկա

Հեգելյան դիալեկտիկա

Sat, 11 Jul 2026 19:45:24 +0400


Երբ լրագրողը փորձում է ճշտել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի վերաբերմունքը կաթողիկոս Գարեգին Բ-ին պաշտոնանկ անելու վերաբերյալ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի՝ «հնարավոր ամեն ինչ անելու» խոստման առումով, վերջինս աննախադեպ միտք է հայտնում. «Թող այդ պրանկերները (խոսքը Վովանի ու Լեքսուսի մասին է՝ Վ. Ս.) ավելի լավ է ուղիղ զանգահարեն Կտրիճ Ներսիսյանին կամ Սամվել Կարապետյանի անունից խոսեն բոլոր պաշտոնատար անձանց հետ, տեսնենք՝ նրանք ինչ կպատասխանեն, եւ դրանից հետո արդեն եզրակացություններ կանենք»: Լսելով այս պատասխանը՝ մի պահ չընկալեցի ասվածը, որովհետեւ դրանում միաժամանակ միմյանց հակասող երկու դատողություն էր առկա: Մի դեպքում ռուս պրանկերներին (զվարճախոս, չարաճճի մեկը) առաջարկում է զանգահարել կաթողիկոսին: Իսկ մյուս դեպքում՝ Սամվել Կարապետյանի անունից խոսել պաշտոնյաների հետ: Ենթադրաբար, նկատի ունի ԵՄ պաշտոնյաներին:

Եթե առաջարկեր միայն երկրորդ տարբերակը, միտքն ընկալելի կլիներ ու առաջին պահին՝ նույնիսկ հետաքրքիր: Իսկապես, իրենց ինչպե՞ս կպահեին ԵՄ չինովնիկները Ռուսաստանում մի քանի միլիարդ դոլար վաստակած հայ գործարարի հետ: Չնայած դժվար չէր լինի կռահելը՝ հաշվի առնելով, որ վերջինս քաղաքական պայքարի մեջ էր մտել իրենց հովանավորած «խիզախ» հետեւորդի դեմ: Այնպես որ, նույնիսկ այս դեպքում եզրակացություն անելուն դա չէր նպաստելու՝ առանց դրա էլ հնարավոր էր եզրակացություն անել: Բայց, իհարկե, հրապարակավ չի անելու, քանի որ պրանկերների զոհը, նախ, եվրոպացի պաշտոնյա էր՝ թեկուզ ոչ Եվրամիության անդամ պետության քաղաքացի: Եվ, երկրորդ, վերջինս ազգությամբ թուրք է, եւ այդ առումով շատ ճիշտ ընտրություն էին կատարել ռուս պրանկերները: Որքան էլ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը լրագրողների համար դասախոսություն կարդար «արհեստականորեն բորբոքվող հույզերին» չտրվելու մասին:

Ինչ վերաբերում է կաթողիկոսին զանգելու մասին գաղափարին, ապա դա, նախ, անիմաստ կլիներ, որովհետեւ պրանկերները կլսեին այն, ինչ կարող են կարդալ լրատվական կայքերում՝ երբ կաթողիկոսը ժամանակ առ ժամանակ ելույթներ է ունենում: Ավելին նա չէր ասելու, քանի որ վերջինս սահմանափակված է հոգեւոր իր կարգավիճակով: Կարելի է նույնիսկ զարմանալ, որ դա չի հասկացել այն անձը, որն իրեն համարում է ամենագետ, որովհետեւ միայն ամենագետը կարող էր վարել կառավարության ու պետական այլ կառույցների բոլոր նիստերն ու անպայման սեփական խոսքն ասել դրանցում:

Եվ, վերջապես՝ Թուրքիան ներկայացնող Ֆերիդուն Սինիրլիօղլուի՝ «հնարավոր ամեն ինչ անելու» պատրաստակամության հարցը: Նախ, ինքը դա ասում էր «Փաշինյանին» մասնավոր զրույցում կամ գոնե այդպես էր կարծում: Երկրորդ․ դա ասում էր օտար պետության այն ղեկավարին, որն իրեն վիրավորված չէր զգում, երբ իրեն թուրք էին կոչում: Ի դեպ, Փաշինյանը երեւի տեղյակ չէր, որ այդ երկրում վիրավորական է «հայ» անվանվելը, ու դրա համար կարող են դիմել դատարան, էլ չասած՝ մինչդատական «մուշտի տալու» մասին: Եվ, վերջապես, երրորդ. եթե եվրոպական երկրների ու Եվրամիության ղեկավարներն անընդհատ պաշտոնապես աջակցություն են հայտնում Փաշինյանին, ապա ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ինչո՞ւ չէր կարող անել նույն բանը: Չմոռանանք, որ ՀՀ ներքին գործերին եվրոպական միջամտությունն ամենաբարձր մակարդակի ինքնիշխանության դրսեւորում է: Ի տարբերություն, ասենք, ռուսական չեզոքության, ինչը Հայաստանի անվտանգային սպառնալիքների աղբյուր է: Դա, իհարկե, աննորմալություն է, բայց աննորմալ իշխանության պարագայում աննորմալ բանը շատ էլ բնական երեւույթ է: Երեւի պետք էր 2018-ին Նիկոլին կարգեինք վարչապետ, որպեսզի մեր օրերում «զարգացում ապրեր» հեգելյան դիալեկտիկան:

ԱԲ-ի տեղեկանքը. «Հեգելյան դիալեկտիկան գերմանացի փիլիսոփա Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելի (1770-1831) մտածողության համակարգն է, որի համաձայն՝ ամեն ինչ զարգանում է հակասությունների եւ դրանց հաղթահարման միջոցով։ Այն աշխարհը եւ պատմությունը դիտարկում է ոչ թե անշարժ, այլ մշտական փոփոխության եւ շարժման մեջ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք

Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ…

6 րոպե ago

Բռնապետի գաղտնի արխիվը` երկրորդ թղթապանակ․ թիրախը

Բռնապետի գաղտնի արխիվը` երկրորդ թղթապանակ․ թիրախը Tue, 06 Oct 2026 19:15:07 +0400 Սկիզբը` նախորդ համարներում…

10 րոպե ago

Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան

Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Tue, 06 Oct 2026…

21 րոպե ago

ՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման Երիցյան

ՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման Երիցյան Tue, 06 Oct 2026…

40 րոպե ago

Դուք գնացեք՝ մեռել կողոպտեք

Դուք գնացեք՝ մեռել կողոպտեք Tue, 06 Oct 2026 18:45:09 +0400 ՀՀ ֆինանսների «փորձանք» Վահե Հովհաննիսյանը,…

40 րոպե ago

Հանրային ծառայողները ստիպողաբար գնացել են ՔՊ-ի հանրահավաքներին. Հայկ Ֆարմանյան

Հանրային ծառայողները ստիպողաբար գնացել են ՔՊ-ի հանրահավաքներին. Հայկ Ֆարմանյան Tue, 06 Oct 2026 18:37:53 +0400…

48 րոպե ago