Հանճարեղ գաղափարը

Հանճարեղ գաղափարը

Sat, 11 Jul 2026 20:45:52 +0400


Ինչպես երևում է, ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի ուղեղում ծագել է հանճարեղ մի գաղափար: Այն է՝ անցած ընտրությունները ո՛չ արդար և ո՛չ օրինական գնահատողներին քարշ տալ դատարան: Եվ քանի որ անարդարն ու անօրինականը նշանակում է ընտրակեղծարարություն, ապա որոշել է քաղաքացիական հայց ներկայացնել բոլոր նրանց դեմ, ովքեր համարձակվել են իրեն անվանել ընտրակեղծարար: Մի կողմից, նրանց լռեցնել ու, մյուս կողմից, նրանց հաշվին իր «խեղճ ու կրակ» աշխատավարձին ավելացնել մի քանի միլիոն դրամ: 2024-ին, ըստ ԱԲ-ի, նրա եկամուտները գերազանցել են 80 միլիոն դրամը: 2025-ին, հաշվի առնելով մի քանի տասնյակ միլիոն դրամի պարգևավճարները, վստահաբար գերազանցել են 100 միլիոնը: Իսկ նման եկամուտների դեպքում մի քանի միլիոն դրամն ամեն մի անձից, ում դեմ դատական հայց է ներկայացվելու, որոշակիորեն կարող են բարելավել նրա ֆինանսական դրությունը: Իսկ նման անձինք վստահաբար հազարներով կգտնվեն. իրավապահները ողջ լինեն:

Արտաքնապես, ինքն իրավացիորեն կարող է նման բնույթի հայց ներկայացնել, քանի որ ընտրությունների անմիջական պատասխանատուն ոչ թե վարչապետն է, այլ սահմանադրորեն անկախ համարվող, Կենտրոնական ընտրական հանձնաժողով կոչված պետական կառույցը: Եվ ըստ այդմ, այդ կառույցի ղեկավարության ապաշնորհ կամ անօրինական (և կամ երկուսը միասին) գործունեության պատասխանատուն չի կարող լինել վարչապետի պաշտոնը զբաղեցնողը: Էլ չասած, որ այդ գնահատականները ևս անօրինական են «դարձել» ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն: Հատկապես Հայաստանի պես երկրի դեպքում, որը ժողովրդավարական Արևմուտքի կողմից համարվում է համարյա թե ժողովրդավարության էտալոն մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով նաև հանուն Եվրամիության դավանած կեղծ սկզբունքների՝ իր ղեկավարած պետության տնտեսությունը վարի տալու պատրաստակամությունը:

Ասվածն, իհարկե, խնդրի մի կողմն է: Մյուս կողմը երկիրը բռնապետության վերածելու ընթացքն ավարտին հասցնելու հանգամանքն է: Որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր ավարտին հասցնել թշնամի պետության բռնապետին տրված խոստումների կատարումը: Նախ, այսպես կոչված, անկլավների հանձնումը: Եվ երկրորդ, 300 հազար ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելու հնարավորությունը: Առաջինի առումով ինքն «օքեյ» է, և նույնիսկ ավելին. դրանով փորձում է հիմնավորել Արծվաշենի հետ միասին Ջերմուկի շրջակա՝ 2022-ին Ադրբեջանի կողմից զավթված տարածքն իբրև թե վերադարձնելու հանգամանքը: Չնայած Ջերմուկի առումով անկլավների վերադարձի խնդիրը որևէ կապ չունի: Երկրորդի առումով ասում է, թե նման բան գոյություն չունի: Գորիս-Կապան ճանապարահատվածի 21 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանին հանձնելու մասին կետ գոյություն չուներ նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում: Բայց այն խայտառակ պարտությունից հետո անմիջապես հանձնվել է թշնամուն՝ դառնալով ադրբեջանական տարածք:

Բայց ի տարբերություն այլ երկրների՝ հայաստանյան բռնապետությունը կունենա մի ուշագրավ հատկանիշ: Ամեն հինգշաբթի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կիջնի մամուլի ասուլիսի սրահ ու կպատասխանի լրագրողների հարցերին: Այդ թվում նաև ընդդիմադիր լրատվական կայքերի ու թերթերի: Ու դրանով կհիմնավորի իր ղեկավարության ժողովրդավարական բնույթը: Չնայած պատասխաններն էլ կլինեն ձեռառնոցի, ոչինչ չասող կամ խնդիրը լռության մատնող:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հովիկ Աբրահամյանը` որդու եւ նրա մեղադրանքի մասին

Հովիկ Աբրահամյանը` որդու եւ նրա մեղադրանքի մասին Wed, 26 Aug 2026 16:09:54 +0400 Latest news…

11 րոպե ago

Խուսափո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի անունը տալուց. Հարց` Հովիկ Աբրահամյանին

Խուսափո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի անունը տալուց. Հարց` Հովիկ Աբրահամյանին Wed, 26 Aug 2026 16:08:22 +0400…

12 րոպե ago

Ռուսաստանը և Ուկրաինան կրկին փոխանակվել են գերիներով

Ռուսաստանը և Ուկրաինան կրկին փոխանակվել են գերիներով Wed, 26 Aug 2026 16:00:00 +0400 Ռուսաստանի և…

20 րոպե ago

Հայազգի մասնագետին հեռացրին ֆրանսիական ակումբից

Հայազգի մասնագետին հեռացրին ֆրանսիական ակումբից Wed, 26 Aug 2026 15:45:19 +0400 Ֆրանսիական «Նանտ» ֆուտբոլային ակումբը…

35 րոպե ago

Զելենսկին պետական բարձրագույն պարգև է շնորհել Իլոն Մասկին

Զելենսկին պետական բարձրագույն պարգև է շնորհել Իլոն Մասկին Wed, 26 Aug 2026 15:30:40 +0400 Ուկրաինայի…

50 րոպե ago

Մարզերը դատարկվում են, պետական գերատեսչությունները արժե՞ տանել մարզեր

Մարզերը դատարկվում են, պետական գերատեսչությունները արժե՞ տանել մարզեր Wed, 26 Aug 2026 15:28:27 +0400 Latest…

52 րոպե ago