Մենք նույն սենյակի մեջ, նույն տան մեջ ապրում ենք․ Տիգրան Արզաքանցյանը՝ ամուսնալուծության մասին

Մենք նույն սենյակի մեջ, նույն տան մեջ ապրում ենք․ Տիգրան Արզաքանցյանը՝ ամուսնալուծության մասին

Sun, 12 Jul 2026 15:15:32 +0400


«Tête-à-tête» հաղորդման ընթացքում գործարար Տիգրան Արզաքանցյանն անդրադարձել է իր անձնական կյանքին՝ խոսելով առաջին ամուսնալուծության, Նատելյա Ռոտենբերգի հետ հարաբերությունների և ընտանիքի մասին։ Նրա խոսքով՝ ամուսնալուծությունը մեծ ցավ է յուրաքանչյուր ընտանիքի համար, հատկապես՝ հայկական ընտանիքներում, և դրանից ամենաշատը տուժում են երեխաները։

«Իմ բախտը բերել է, որ երեխաներս արդեն հասուն էին։ Նրանք հոգեկան մեծ ցավ չեն տարել, որովհետև կային խնդիրներ, և այդպես էր որոշվել։ Հիմա կարող եմ ասել՝ փառք Աստծո, ամեն ինչ լավ է։ Բոլոր կողմերից կա հարգանք և փոխըմբռնում, իսկ երեխաներս կարողացան հաղթահարել այդ փուլը»,- նշել է նա։

Արզաքանցյանն անդրադարձել է նաև իր և Նատելյա Ռոտենբերգի ամուսնալուծության վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ ընդգծելով, որ ինքը նման հայտարարություն չի արել։ «Ես լուրեր չեմ հրապարակել։ Մամուլը գրում է, բայց ես ոչինչ չեմ հրապարակել։ Տարբեր ընտանիքներում լինում են տարբեր խոսակցություններ։ Իմ տիկինը դիմել էր դատարան, սակայն այդ գործընթացը հիմա կանգնեցված է։ Ես, որպես տան ղեկավար, փորձում եմ մեր հարցերը լուծել, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի։ Հույս կա, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է նա։

Խոսելով կնոջ մասին՝ Արզաքանցյանը նշել է, որ Նատելյա Ռոտենբերգը սիրում է Հայաստանը և մեծ նվիրումով է մասնակցել հայկական երեխաների համար իրականացվող ծրագրերին։ «Ես նրան սիրելով եմ բերել Հայաստան, ինքն էլ սիրելով է եկել։ Նա շատ է սիրում Հայաստանը։ Շատ շնորհակալ եմ, որովհետև իր թանկարժեք ժամանակն ու առողջությունը ներդրեց մեր հայ երեխաների համար»,- ընդգծել է նա։ Գործարարը պատմել է նաև Ֆրանսիա կատարած այցի մասին՝ նշելով, որ այնտեղ հանդիպել է Եվրոպայի գավաթի մրցաշարին մասնակցող հայ երեխաներին և նրանց ծնողներին։ Նրա խոսքով՝ հայկական թիմը հաջող ելույթ է ունեցել՝ զբաղեցնելով առաջին և երկրորդ տեղերը, իսկ հանդիպումն անցել է ջերմ ու հաճելի մթնոլորտում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է Wed, 04 Nov 2026 08:45:47…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Wed, 04 Nov 2026 08:20:08 +0400 Երեկ…

34 րոպե ago

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները Wed, 04 Nov 2026…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Wed, 04 Nov 2026 08:15:22 +0400 Ավարտվել են նաեւ բուհերի…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Wed, 04 Nov 2026 08:10:45 +0400…

44 րոպե ago

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին Wed, 04 Nov 2026 08:05:47 +0400 Մարտի 20-ի մեր…

49 րոպե ago