Զոհեր և վիրավորներ կան․ Ուկրաինան կրկին հարձակվել է Մոսկվայի վրա

Զոհեր և վիրավորներ կան․ Ուկրաինան կրկին հարձակվել է Մոսկվայի վրա

Mon, 13 Jul 2026 12:30:59 +0400


Սոլնեչնոգորսկում (Մոսկվայի մարզ) երկու մարդ վիրավորվել է բազմաբնակարան շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։

«Ժամը 20:30-ից սկսած՝ Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է հակառակորդի ավելի քան 350 անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր մատույցներում։ Հիսուն անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս», – այսօր առավոտյան հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Մոսկովյան մարզում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ավելի վաղ հայտնել էր մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի մարզում՝ Օդինցովոյի, Նարո-Ֆոմինսկի, Ռուզայի, Ռամենսկոյեի, Մոժայսկի, Վոլոկոլամսկի, Չեխովի, Օզերիի, Իստրայի, Պոդոլսկի, Ստուպինոյի, Դոմոդեդովոյի, Սոլնեչնոգորսկի և Կոլոմնայի վրայով «խոցվել և ճնշվել է 81 անօդաչու թռչող սարք»։

Այդ շրջաններում մասնավոր տներ և կառույցներ են ավերվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձել

«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձել Thu, 16 Jul…

11 րոպե ago

«Հրապարակ»․ Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում

«Հրապարակ»․ Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում Thu, 16 Jul 2026 08:15:39 +0400 Չնայած ՔՊ-ում խուլ…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը

«Հրապարակ»․ Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը Thu, 16 Jul 2026 08:10:33 +0400 ԱՄՆ…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են

«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են Thu, 16 Jul 2026 08:05:21 +0400 «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները…

26 րոպե ago

«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների

«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Thu, 16 Jul 2026 08:00:39 +0400 Ընտրությունների թանաքը դեռ…

31 րոպե ago

Աննախադեպ երևույթ է․ Կուռթանի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանի այցի մասին

Աննախադեպ երևույթ է․ Կուռթանի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանի այցի մասին Wed, 15 Jul 2026 23:54:46 +0400…

9 ժամ ago