«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձել

«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձել

Thu, 16 Jul 2026 08:20:15 +0400


Գրել էինք, որ Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը եւ իր հայրն արտերկրում, ենթադրաբար` Մոլդովայում, անհետացել են։ Նրանց հետ է եղել նաեւ Մհեր Ախտոյանի մայրը, ով, ըստ տեղեկությունների` վերջերս Հայաստան է վերադարձել, առանց ամուսնու եւ որդու։ ՀՀ իրավապահները չգիտեն, թե ինչ է կատարվել դրսում: Քննչական կոմիտեից մեզ ասել էին, որ Ախտոյանների «անհետանալու» հետ կապված վարույթ չկա:

Մերձավանի բնակիչներից մեկը, որը աչքով աչք չունի Ախտոյանների հետ մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ տեսել է Ախտոյանների մորը իրենց տան մոտ, լսել է, որ հայր եւ որդի դրսում անհետացել են, իսկ մոր վերաբերյալ միայն գիտեն, որ ընտանիքի հետ էր մեկնել, այժմ միայնակ վերադարձել է։ Գյուղում տեղեկություն չունեն նաեւ Մհեր Ախտոյանի եղբորից՝ Դավիթ Ախտոյանից, որը վկայի կարգավիճակ ունի Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով։ Վերջիններս պետության հսկողության տակ են Գրիգորյանի սպանությունից հետո։

Մեզ նաեւ պատմեցին, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կազմակերպելու եւ դա իրականացնելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի եւ Գեւորգ Հարությունյանի տները, որոնք հանվել էին վաճառքի, արդեն վաճառվել են։ Ախտոյանների անհետացման մասին փորձեցինք զրուցել Վալոդյայի հոր՝ Լեւոն Գրիգորյանի եւ Մերձավանի վարչական ղեկավար Աշոտ Զոհրաբյանի հետ, սակայն նրանք մեր զանգերին չպատասխանեցին։ Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Հայաստանը լքել էր Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր առաջ, այժմ մեղադրյալի աթոռին են նրա ազգական Նարեկ Օհանյանը եւ սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանը։ Մերձավանում կասկածներ ունեն, որ վենդետան, որն արդեն մի քանի կյանք է խլել, շարունակվում է եւ հայր ու որդի Ախտոյաններին արտերկրում սպանել են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

6 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

6 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

7 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

7 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

7 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

7 ժամ ago