ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Mon, 13 Jul 2026 15:02:34 +0400


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։

Այցի ընթացքում դիտարկվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ Նրանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների հետ։

Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Այցի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները, մանրամասն կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է Սեմ Նիլը

Մահացել է Սեմ Նիլը Mon, 13 Jul 2026 16:00:49 +0400 78 տարեկան հասակում մահացել է…

11 րոպե ago

Շենքի տանիքում երիտասարդների հավաքույթը վերածվել է ծեծկռտուքի

Շենքի տանիքում երիտասարդների հավաքույթը վերածվել է ծեծկռտուքի Mon, 13 Jul 2026 15:43:46 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով…

28 րոպե ago

Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել

Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Mon, 13 Jul 2026 15:28:13 +0400 Գառնիում երիտասարդ…

44 րոպե ago

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ Mon, 13 Jul 2026 15:26:45 +0400 Երևան քաղաքի Կենտրոն…

45 րոպե ago

Միջազգային գործընկերներին ասել ենք, որ փակման պատճառը քաղաքական է

Միջազգային գործընկերներին ասել ենք, որ փակման պատճառը քաղաքական է Mon, 13 Jul 2026 15:15:32 +0400…

56 րոպե ago

Ալիևից նոր ազդա՞կ Սամվել Կարապետյանի մասով

Ալիևից նոր ազդա՞կ Սամվել Կարապետյանի մասով Mon, 13 Jul 2026 15:15:01 +0400 Մի բան չեմ…

57 րոպե ago