Ալիևից նոր ազդա՞կ Սամվել Կարապետյանի մասով

Ալիևից նոր ազդա՞կ Սամվել Կարապետյանի մասով

Mon, 13 Jul 2026 15:15:01 +0400


Մի բան չեմ հասկանում։ Մենք երկար ժամանակ լսում էինք, որ Ժոզեպ Բորելը Հայաստանի դեմ է աշխատում, Հայաստանին չի պաշտպանում, նույնիսկ դրա համար հաճախ քննադատվում էր։ Բայց այսօր Ալիևն է հայտարարում, որ Բորելը հակաադրբեջանական խմբի մաս էր և նույնիսկ ուրախանում է, որ նա հեռացել է պաշտոնից։

Հետաքրքիր է՝ ո՞րն է Ալիևի նպատակը։ Ինչո՞ւ է հենց հիմա Բորելին ներկայացնում որպես Ադրբեջանի «թշնամի»։ Դրա պատասխանը կարծես ինքն էլ տալիս է, երբ հայտարարում է.

«Պարզվում է, որ նրան ֆինանսավորել է ռուսաստանահայ օլիգարխը (նկատի ունի Սամվել Կարապետյանին), որը ներկայումս տնային կալանքի տակ է Հայաստանում»։

Այսինքն՝ Ալիևը հերթական անգամ հրապարակային շրջանառության մեջ է դնում Սամվել Կարապետյանի անունը։ Եվ այստեղ շատերի մոտ բնական հարց է առաջանում. սա պարզապես հերթական քաղաքական հայտարարությո՞ւնն է, թե՞ ակնարկ, որ Երևանում կարող են սկսվել նոր գործընթացներ։ Վերջին ամիսների զարգացումներից հետո նման հարցերը մարդկանց մտքով չեն կարող չանցնել։
Մնում է հասկանալ՝ վերջապես Բորելը ո՞ւմ դեմ էր։ Բայց գուցե հասկանալու էլ բան չկա։ Քաղաքականության մեջ նույն մարդուն այսօր կարելի է ներկայացնել որպես մեկի դաշնակից, վաղը՝ թշնամի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ պահին ում ինչ պատմություն է պետք, ում ինչն է հարմար։

Վերջին տարիների փորձից հետո Ալիևի նման հայտարարությունները Հայաստանում շատերը պարզապես հայտարարություն չեն ընկալում։ Շատերի մոտ դրանք ընկալվում են որպես քաղաքական ազդակներ, որոնց կարող են հաջորդել նոր զարգացումներ։ Կլինի՞ այդպես այս անգամ, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։

Մի բան, սակայն, աչքի է ընկնում. Ադրբեջանը կարծես շտապում է։ Այնպիսի տպավորություն է, որ նույնիսկ չի ցանկանում սպասել, մինչև Հայաստանում հանդարտվեն նախորդ աղմկահարույց իրադարձությունների շուրջ կրքերը, և արդեն շրջանառության մեջ է դնում նոր անուններ ու նոր թեմաներ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի խաղաղ արձակուրդը կամ պտույտը Հայաստանի շուրջ կեղծ խաղաղության ու հանգստության պատրանք է ստեղծում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զոհերի թիվն աճում է Զելենսկու ծննդավայրում

Զոհերի թիվն աճում է Զելենսկու ծննդավայրում Sat, 21 Nov 2026 16:00:54 +0400 Կրիվոյ Ռոգում՝ Ուկրանիայի…

4 րոպե ago

Հայաստանը պատանդ է վերցրել՝ իր հրաժարականի դիմաց

Հայաստանը պատանդ է վերցրել՝ իր հրաժարականի դիմաց Sat, 21 Nov 2026 15:45:06 +0400 Երբ Փաշինյանն…

19 րոպե ago

Viva-ն DigiTec-ում ներկայացրել է Իրերի ինտերնետի (IoT) համակարգն ու թվային այլ լուծումներ

Viva-ն DigiTec-ում ներկայացրել է Իրերի ինտերնետի (IoT) համակարգն ու թվային այլ լուծումներ Sat, 21 Nov…

30 րոպե ago

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում

Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում Sat, 21 Nov 2026 15:30:21 +0400 6,9 մագնիտուդ ուժգնությամբ…

34 րոպե ago

Շուրջ 800 մարդ տարհանվել է

Շուրջ 800 մարդ տարհանվել է Sat, 21 Nov 2026 15:30:02 +0400 Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պա-դը-Կալե…

34 րոպե ago

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ…

40 րոպե ago