Նախկին ամուսինների երկարամյա դատական վեճն ավարտվել է

Նախկին ամուսինների երկարամյա դատական վեճն ավարտվել է

Mon, 13 Jul 2026 20:00:28 +0400


Հոլիվուդյան հայտնի դերասան Չարլի Շինի եւ նրա նախկին կնոջ՝ Բրուք Մյուլերի միջեւ եղած բազմամյա դատական վեճը, կապված ալիմենտների չվճարելու հետ կապված պարտքերի հետ, պաշտոնապես ավարտվել է։ Դատարանը հաստատել է հաշտության համաձայնագիրը, որով Շինը պարտավորվում է վճարել Մյուլերին կես միլիոն դոլար։«E! Online» պարբերականի համաձայն, Մյուլերը հայտարարել է, որ նախկին ամուսինը խախտել է վճարման գրաֆիկի պայմանավորվածությունը, ըստ որի՝ ամեն ամիս 55 հազար դոլար պետք է վճարեր։

Խախտման սկիզբը, ըստ նրա, եղել է 2011 թվականի հուլիսից։ Շինն էլ իր հերթին հայտարարել է, որ պարտք չունի, քանի որ նշված շրջանում գրեթե ամբողջապես ինքն է հոգացել երկվորյակ որդիների՝ Բոբի եւ Մաքսի ծախսրը։ Ձեռք բերված համաձայնության համաձայն, դերասանը նախկին կնոջը երկու հավասար մասերով վճարելու է 500 հազար դոլար։ Դա ծածկելու է 2011-26 թթ ունեցած պարտքը։ Բացի այդ, դերասանը նաեւ 60 հազար դոլար է վճարելու՝ Մյուլերի դատական ծախսերի դիմաց։ Նախկին ամուսիններից յուրաքանչյուրը պահպանում է երկվորյակ որդիների օրինական խնամակալի կարգավիճակը, սակայն երեխաները պետք է ապրեն հայրական տանը։ Նշենք, որ Մյուլերն ի սկզբանե պահանջում էր 15 միլիոն դոլար, սակայն դատարանը դա համարել է չափազանց բարձր պահանջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանն ու ԱՄՆ-ն էլի հարվածներով են փոխանակվել

Իրանն ու ԱՄՆ-ն էլի հարվածներով են փոխանակվել Thu, 16 Jul 2026 10:00:45 +0400 ԱՄՆ զինված…

14 րոպե ago

ԱԱ-2026․ Այս անգամ էլ հավասարը չունի․ լավագույն խաղացող և ռմբարկու

ԱԱ-2026․ Այս անգամ էլ հավասարը չունի․ լավագույն խաղացող և ռմբարկու Thu, 16 Jul 2026 10:00:01…

14 րոպե ago

«Հրապարակ». Կճոյանի գործով անսպասելի շրջադարձ

«Հրապարակ». Կճոյանի գործով անսպասելի շրջադարձ Thu, 16 Jul 2026 09:45:45 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իշխանության սրտի…

29 րոպե ago

ԱԱ-2026․ Աշխարհի գործող չեմպիոնն ընդդեմ Եվրոպայի գործող չեմպիոնի՝ Արգենտինա-Իսպանիա

ԱԱ-2026․ Աշխարհի գործող չեմպիոնն ընդդեմ Եվրոպայի գործող չեմպիոնի՝ Արգենտինա-Իսպանիա Thu, 16 Jul 2026 09:30:36 +0400…

44 րոպե ago

«Հրապարակ». Իրանի դատավորից ավելի «իրանցի» ՀՀ քննիչները

«Հրապարակ». Իրանի դատավորից ավելի «իրանցի» ՀՀ քննիչները Thu, 16 Jul 2026 09:15:20 +0400 Գագիկ Ծառուկյանի…

59 րոպե ago

Խլոցի-քցոցի

Խլոցի-քցոցի Thu, 16 Jul 2026 09:00:20 +0400 Տնտեսության մոնիտորինգ անող ընկերության ղեկավարն ինձ երկար բացատրում…

1 ժամ ago