Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը

Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը

Mon, 13 Jul 2026 21:15:33 +0400


Իսրայելում հետաձգվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը Կնեսետում (խորհրդարան), հայտնում է Jerusalem News Syndicate (JNS)-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։

Ավելի վաղ՝ հունիսի 28-ին, Իսրայելի կառավարությունը կողմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Կառավարության որոշումից հետո համապատասխան բանաձևը նախատեսվում էր ներկայացնել Կնեսետի քննարկմանը։

JNS-ի տեղեկություններով՝ Իսրայելի կառավարության որոշումն ընդունվել էր զգայուն դիվանագիտական իրավիճակում․ տարածաշրջանում լարվածությունն աճել էր Իրանի հետ հրադադարի խախտման և Պարսից ծոցում շարունակվող հարձակումների ֆոնին։

Բացի այդ, որոշումն ընդունվել էր անցյալ շաբաթ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որի ընթացքում Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր արել ապահովել ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը։

Պարբերականը նաև նշում է, որ այս շաբաթվա վերջում Կնեսետը կանցնի ամառային արձակուրդի և մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները նիստեր չի անցկացնի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Օձերի պատճառով մանկապարտեզն առաջիկա օրերին փակ կլինի

Օձերի պատճառով մանկապարտեզն առաջիկա օրերին փակ կլինի Wed, 16 Sep 2026 22:30:44 +0400 Այսօր գրել…

15 րոպե ago

Բերդ Փիթի որդին հրաժարվել է հոր ազգանունից

Բերդ Փիթի որդին հրաժարվել է հոր ազգանունից Wed, 16 Sep 2026 22:30:37 +0400 Անջելինա Ջոլիի…

15 րոպե ago

ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը

ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը Wed, 16 Sep 2026 22:15:58 +0400 ԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը «Գազի…

30 րոպե ago

Պատերազմի դեպքում մի քանի օրում կկործանվեն

Պատերազմի դեպքում մի քանի օրում կկործանվեն Wed, 16 Sep 2026 22:00:59 +0400 Ռուսաստանի նախագահի օգնական…

45 րոպե ago

Աշխատանքից ազատվելուց 8 ամիս հետո պարգեւատրել են

Աշխատանքից ազատվելուց 8 ամիս հետո պարգեւատրել են Wed, 16 Sep 2026 21:45:18 +0400 Հակակոռուպցիոն կոմիտեն…

1 ժամ ago

Միքայել սրբազանը թուրքական իշխանությունների ուշադրության կենտրոնում է

Միքայել սրբազանը թուրքական իշխանությունների ուշադրության կենտրոնում է Wed, 16 Sep 2026 21:30:56 +0400 Latest news…

1 ժամ ago