Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը

Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը

Mon, 13 Jul 2026 21:15:33 +0400


Իսրայելում հետաձգվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը Կնեսետում (խորհրդարան), հայտնում է Jerusalem News Syndicate (JNS)-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։

Ավելի վաղ՝ հունիսի 28-ին, Իսրայելի կառավարությունը կողմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Կառավարության որոշումից հետո համապատասխան բանաձևը նախատեսվում էր ներկայացնել Կնեսետի քննարկմանը։

JNS-ի տեղեկություններով՝ Իսրայելի կառավարության որոշումն ընդունվել էր զգայուն դիվանագիտական իրավիճակում․ տարածաշրջանում լարվածությունն աճել էր Իրանի հետ հրադադարի խախտման և Պարսից ծոցում շարունակվող հարձակումների ֆոնին։

Բացի այդ, որոշումն ընդունվել էր անցյալ շաբաթ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որի ընթացքում Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր արել ապահովել ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը։

Պարբերականը նաև նշում է, որ այս շաբաթվա վերջում Կնեսետը կանցնի ամառային արձակուրդի և մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները նիստեր չի անցկացնի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրինում պատմական իրադարձությանը մասնակցել է նաեւ հայկական պատվիրակություն

Թուրինում պատմական իրադարձությանը մասնակցել է նաեւ հայկական պատվիրակություն Thu, 01 Oct 2026 17:40:35 +0400 Սույն …