Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

Թուրքիա-Եգիպտոս ռազմական կապերը նոր փուլ են մտնում

Թուրքիա-Եգիպտոս ռազմական կապերը նոր փուլ են մտնում

Mon, 13 Jul 2026 21:30:49 +0400


Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Եգիպտոսի պաշտպանության նախարար կորպուսի գեներալ Աշրաֆ Սալեմ Զահերի հետ։ Նախարարները երկկողմ իսկ հետո նաև ընդյլանված կազմով հանդիպում են ունեցել, որի ընթացքում ստորագրել են ռազմական համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ փաստաթուղթ։

Այդ փաստաթղթով երկու երկրներն ավելի սերտորեն կհամագործակցեն ռազմաարդյունաբերության և ռազմավարական անվտանգության հարցերի շուրջ ու դա հիմք կհանդիսանա ռազմարդյունաբերության կոնկրետ նախագծերի համար:

Միջերկրական ծովում անվտանգային հավասարակշռությունը և ռազմական ակտիվությունն անմիջականորեն վերաբերում են Թուրքիային։ Եգիպտոսի հետ ստեղծված այս նոր ռազմական կամուրջը կարող է նպաստել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և հող նախապատրաստել համատեղ նախագծերի համար։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

50 միլիարդ դոլարի ռազմական գործարք են կնքել

50 միլիարդ դոլարի ռազմական գործարք են կնքել Wed, 08 Jul 2026 23:45:18 +0400 Անկարայում երեկվանից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով