Հունիսի 7-ից հետո Հայաստանը հասել է այդպիսի դրամատիկ հանգրվանի

Հունիսի 7-ից հետո Հայաստանը հասել է այդպիսի դրամատիկ հանգրվանի

Tue, 14 Jul 2026 10:08:58 +0400


Պատմական պահեր կան, երբ քաղաքական իրադարձությունների արտաքին ընթացքը խաբուսիկ է։

Թվում է, թե ավարտվել են ընտրությունները, բաշխվել են մանդատները, հետընտրական լարվածությունն անցել է, հաստատվել է հարաբերական անդորր, իշխանությունը բաշխում է պաշտոնները, իսկ քաղաքական ուժերը վերադասավորվում են՝ իրենց հետագա պայքարի ուղին գտնելու համար։

Բայց իրականում լռության քողի ներքո երկրի խորքում միանգամայն այլ բան է կատարվում։ Ճաք է տալիս պետության հիմքը։ Հունիսի 7-ից հետո Հայաստանը հասել է հենց այդպիսի դրամատիկ հանգրվանի։

Ստեղծված իրավիճակը լեգիտիմության, իրավական պետության և պետականության միաժամանակյա ճգնաժամ է։ Իսկ երբ այս երեք ճգնաժամերը համընկնում են, պետությունը սկսում է գոյություն ունենալ ավելի շատ արտաքին ձևերով, քան իր ներքին բովանդակությամբ։

Այսօրվա իշխանությունն իր ձեռքում պահում է պետական կառավարման և ուժային համակարգը, դատարաններն ու խորհրդարանական մեծամասնությունը, բայց այդ վերահսկողությունը դեռ պետականություն չէ։ Պետությունը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը հենվում է վստահության, արդարության և ընդհանուր ճակատագրի գիտակցության վրա։ Երբ այդ հիմքերը կորսված են, իշխանությունը վերածվում է ինքնապահպանման մեքենայի, որն իր լեգիտիմության ճգնաժամը ծածկում է նոր ռեպրեսիաներով, այլախոհների քրեական հետապնդումներով և հանրային վախի տարածմամբ։ Այդ կետից ռեպրեսիան այլևս քաղաքական ընտրություն չէ, այլ համակարգի գոյատևման հիմնական եղանակը։

Սակայն ճգնաժամի առջև կանգնած է ոչ միայն իշխանությունը։ Նույնքան վճռորոշ ընտրության առջև է ողջ ընդդիմադիր դաշտը։
Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը պետք է որոշեն՝ ի վիճակի՞ են ձևավորել միասնական հարթակ և պայքարի միասնական օրակարգ, թե՞ անցնելու են ապակենտրոնացված դիմադրության ճանապարհով։

Միասնական պայքարը, անշուշտ, ուժի խտացման ճանապարհն է։ Բայց ապակենտրոնացված պայքարը ևս կարող է արդյունավետ լինել, եթե այն չվերածվի մասնավոր հավակնությունների, փոխադարձ չեզոքացման և նույն լսարանի համար անվերջ մրցակցության։
Պարտադիր չէ, որ բոլորը լինեն մեկ կառույցում, կանգնեն նույն բեմում կամ խոսեն նույն բառապաշարով։ Պարտադիր է, սակայն, որ ինքնուրույն օրակարգերը լինեն սինխրոն, փոխլրացնող և ուղղված նույն համակարգային խնդրի դեմ։ Պայքարի ձևերը կարող են տարբեր լինել, բայց պայքարի իմաստը չի կարող հակասական լինել։
Եվ այդ տարբեր ճանապարհները միավորող հիմքը պետք է լինի ազգայինը։

Ոչ թե ազգայինը՝ որպես ճառերում մաշված բառ, այլ որպես պետության ինքնության, պատմական հիշողության, ինքնիշխանության և գոյության իրավունքի պաշտպանություն։

Հակաթուրքական՝ ոչ ժողովուրդների նկատմամբ թշնամանքի, այլ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ծավալապաշտ քաղաքականության, պատմության վերագրման և մեր ազգային դիմադրության կամքը կոտրելու ծրագրի մերժման իմաստով։
Հակաիշխանական՝ ոչ անձնական ատելության կամ վրեժի, այլ այն համակարգի դեմ պայքարի իմաստով, որն արտաքին պարտադրանքը ներսում ներկայացնում է որպես խաղաղություն, նահանջը՝ որպես իրատեսություն, իսկ ազգային ինքնուրացումը՝ որպես պետական իմաստություն։

Այսօր հարցը նույնիսկ այն չէ՝ պայքարը կլինի միասնական, թե ապակենտրոնացված։
Պատմությունը հաճախ ժողովուրդներին չի էլ հարցնում՝ արդյո՞ք պատրաստ են։ Այն պարզապես անողոքաբար դնում է նրանց ընտրության առաջ։

Մեր ընտրությունն այսօր պետության և համակարգի, ազգային դիմադրության և պարտությանը հարմարվելու միջև է։

Մնացած բոլոր տարբերությունները ժամանակավոր են։ Այս ընտրությունը՝ ճակատագրական։

Դավիթ Անանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ստացվում է՝ ԵԱՏՄ–ն չի աշխատում. Փաշինյանը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին

Ստացվում է՝ ԵԱՏՄ–ն չի աշխատում. Փաշինյանը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին Fri, 07 Aug 2026…

7 րոպե ago

«Հրապարակ». Հերթը հասավ Վանաձորի թատրոնին

«Հրապարակ». Հերթը հասավ Վանաձորի թատրոնին Fri, 07 Aug 2026 12:15:47 +0400 Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը…

7 րոպե ago

Կառավարության հետ խորացող առճակատման ֆոնին հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առջև. Reuters

Կառավարության հետ խորացող առճակատման ֆոնին հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առջև. Reuters Fri, 07 Aug…

23 րոպե ago

Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Fri, 07 Aug 2026 11:51:17 +0400 Ադրբեջանը…

32 րոպե ago

Առաջինը Արամն էր… էս պարագայում Վարդևանյանը. Դավիթ Ղազինյան

Առաջինը Արամն էր… էս պարագայում Վարդևանյանը. Դավիթ Ղազինյան Fri, 07 Aug 2026 11:48:46 +0400 Latest…

34 րոպե ago

Քննչական կոմիտեն արձագանքել է Աննա Հակոբյանին

Քննչական կոմիտեն արձագանքել է Աննա Հակոբյանին Fri, 07 Aug 2026 11:47:45 +0400 2026 թվականի 1-ին…

35 րոպե ago