Լիլիթ Աղեկյանի գործով դատարանը հրապարակեց դատավճիռը

Լիլիթ Աղեկյանի գործով դատարանը հրապարակեց դատավճիռը

Tue, 14 Jul 2026 16:24:14 +0400


Քիչ առաջ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ լրագրող Լիլիթ Աղեկյանի գործով վերջին դատական նիստը, որի ընթացքում հրապարակվեց դատավճիռը։

Դատախազը պահանջել էր Աղեկյանի նկատմամբ կիրառել երկամսյա կալանք՝ նրան մեղադրելով ոստիկանի հասցեին վիրավորական արտահայտություն օգտագործելու համար։

Լիլիթ Աղեկյանի պաշտպանական կողմը պնդում էր, որ գործը վերաբերում է խոսքի ազատության իրավունքի իրացմանը: Դատարանը չբավարարեց դատախազի՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու պահանջը։ Դատարանը նրա նկատմամբ նշանակեց մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակում, և լրագրողը մնաց ազատության մեջ։

Հիշեցնենք, որ գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ քրեական գործընթացները սկսվել էին 2025 թվականին։ Նա ձերբակալվել էր և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեկ ամսով կալանավորվել։ Քննչական մարմնի հաղորդմամբ՝ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 489-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Ավելի ուշ Աղեկյանի նկատմամբ քննարկվել են նաև այլ դրվագներ։ Մասնավորապես, նրան մեղադրել են ոստիկանի հասցեին վիրավորական բնույթի արտահայտություններ օգտագործելու համար՝ կապված հրապարակումների և արտահայտությունների հետ։
Պաշտպանական կողմը պնդել է, որ գործերը կապված են նրա լրագրողական գործունեության և խոսքի ազատության իրավունքի հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրացնեն

Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը բարձրացնեն Fri, 17 Jul 2026 11:45:50 +0400 «Օլիմպավանը չեն…

7 րոպե ago

Երևանը բեռնաթափող Մասիս-Ջրվեժ ճանապարհի մասին

Երևանը բեռնաթափող Մասիս-Ջրվեժ ճանապարհի մասին Fri, 17 Jul 2026 11:36:09 +0400 Latest news from Secure…

17 րոպե ago

Որքան արժեն եզրափակիչի տոմսերը. ռեկորդային գներ են սահմանվել

Որքան արժեն եզրափակիչի տոմսերը. ռեկորդային գներ են սահմանվել Fri, 17 Jul 2026 11:30:57 +0400 Ֆուտբոլային…

22 րոպե ago

«Հրապարակ». Եվրամիությունը սպառնում է Հայաստանում խոսքի ազատությա՞նը

«Հրապարակ». Եվրամիությունը սպառնում է Հայաստանում խոսքի ազատությա՞նը Fri, 17 Jul 2026 11:15:28 +0400 Եվրամիությունը տվեց…

38 րոպե ago

Թրամփը պնդում է՝ խոշոր պարտության մատնել Իրանին

Թրամփը պնդում է՝ խոշոր պարտության մատնել Իրանին Fri, 17 Jul 2026 11:00:45 +0400 ԱՄՆ զինված…

52 րոպե ago

«Հրապարակ»․ Խոստումը տվել են՝ իրականացնում են

«Հրապարակ»․ Խոստումը տվել են՝ իրականացնում են Fri, 17 Jul 2026 10:45:00 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն…

1 ժամ ago