«Հրապարակ»․ Խոստումը տվել են՝ իրականացնում են

«Հրապարակ»․ Խոստումը տվել են՝ իրականացնում են

Fri, 17 Jul 2026 10:45:00 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրություններից հետո էլ է այցելում մարզեր, հավաքագրում բնակչության խնդիրները։ Նաեւ հայտարարել է, որ Լոռու մարզի այն համայնքներում, որտեղ իրենք ստացել են ընտրողների մեծամասնության աջակցությունը, իրականացնելու են իրենց խոստումները։ Մասնավորապես՝ Ստեփանավանի, Գյուլագարակի եւ Տաշիրի տարածաշրջանների այն ընտանիքները, որտեղ կծնվի հինգերորդ երեխան, իրենցից բնակարան նվեր կստանան՝ ձեւակերպված մոր անունով։ «Հայաստանում ընտրություններից առաջ մենք խոսք էինք տվել, որ այն ընտանիքները, որտեղ կծնվի հինգերորդ երեխան, բնակարան պետք է ստանան։ Այսօր մեկնարկում ենք այդ ծրագիրն այն տարածաշրջաններում, որտեղ մարդիկ մեզ վստահել են»,- նշել է Նարեկ Կարապետյանը։ Այս քայլը ՔՊ-ականներին իրար է խառնել, ոմանք սա անգամ որակեցին ընտրակաշառք՝ մոռանալով, որ ընտրություններից առաջ միայն իրենք էին պետական միջոցներից կաշառում մարդկանց՝ թոշակ ու անվճար դեղեր բաժանելով։ Հիմա ընտրությունները ետեւում են մնացել, եւ սա չի կարող ընտրակաշառք համարվել։ Զրուցել ենք քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

– Սա աննախադեպ քայլ է հայաստանյան քաղաքական դաշտում: Քաղաքական ուժերը սովորաբար ընտրություններից առաջ են մարզեր գնում, խոստումներ տալիս, իսկ ընտրություններից հետո մոռանում են դրանց մասին՝ մինչեւ հաջորդ ընտրություններ։ Կարապետյաններն իշխանություն չեն, բայց իրենց խոստումները կյանքի են կոչում: ՔՊ-ականները ցնցումների մեջ են ընկել, այս քայլն անգամ որակում են ընտրակաշառք: Ինչպե՞ս կգնահատեք այս քայլը:

– Սա այն խոստումների փոխարինումն է, գուցե դրանց չկատարման փոխհատուցումն է, որոնք այս ուժը չկարողացավ իրականացնել: Սամվել Կարապետյանի ուժն ամեն քայլափոխի կրկնում էր, որ Կարապետյանն է լինելու հաջորդ վարչապետը, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու են իշխանությունից, բայց քանի որ նման բան տեղի չունեցավ, հիմա էլ փաստացի իշխանափոխության օրակարգ չկա, հարցը հետաձգվել է, օրակարգը պետք է փոխարինեն ինչ-որ այլ բանով, ուստի որոշել են իրենց խոստումներից որոշ կետեր կյանքի կոչել: Իրենց հիմնական խոստումը ոչ թե բազմանդամ ընտանիքներին տուն տալն էր, 300 հազար աշխատատեղ ստեղծելն էր, այլ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը: Մնացած սոցիալական հարցերը երկրորդական, երրորդական են:

– Իսկ ՔՊ-ականներն ինչո՞ւ են ցնցումների մեջ ընկել: Եվ սա ի՞նչ ազդեցություն կթողնի հասարակության վրա:

– Միանշանակ, այս քայլն ընտրակաշառք չէ, մարդիկ խոստացել էին՝ կատարում են իրենց խոստումը: Ինչ վերաբերում է հանրության վրա ազդեցություն գործելուն, ապա, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե այն ինչպես կարող է դրական կամ բացասական ազդել մարդկանց վրա:

– Օրինակ, չի՞ դառնա քաղաքական կապիտալի մաս՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների կամ հետագա քաղաքական զարգացումների առումով:

– ՏԻՄ-երի մասով ոչինչ էլ չի կարող տեղի ունենալ: Հայաստանում ընտրական մեխանիզմները չեն աշխատում: Ասենք թե Ստեփանավանում կամ Տաշիրում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն դարձավ քաղաքապետ, ի՞նչ է դա տալու ընդդիմությանը: ՏԻՄ ընտրությունները առկա սահմանադրության պարագայում ոչինչ չեն տալու ընդդիմությանը: Սահմանադրությունն այնպես են գրել, որ միակ կարեւոր պաշտոնը վարչապետի պաշտոնն է: Հայաստանում ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, եւ ընտրություններով չես կարող իշխանություն փոխել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Բարձրագույն կրթությունը պարտադի՞ր է

«Հրապարակ». Բարձրագույն կրթությունը պարտադի՞ր է Sat, 18 Jul 2026 13:15:24 +0400 Վայոց ձորի մարզի Արտաբույնք…

13 րոպե ago

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում Sat, 18 Jul 2026 13:01:26…

27 րոպե ago

ԱՄՆ-ում կոչ են արել թույլատրել կործանիչների վաճառքն Ադրբեջանին

ԱՄՆ-ում կոչ են արել թույլատրել կործանիչների վաճառքն Ադրբեջանին Sat, 18 Jul 2026 13:00:12 +0400 Henry…

29 րոպե ago

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում Sat, 18 Jul 2026 12:53:41…

35 րոպե ago

«Հրապարակ»․ 145 հազար երեխա մանկապարտեզ չի հաճախում

«Հրապարակ»․ 145 հազար երեխա մանկապարտեզ չի հաճախում Sat, 18 Jul 2026 12:45:00 +0400 ԿԳՄՍ նախարար…

44 րոպե ago

Ով էր ներկայացնում Վրաստանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

Ով էր ներկայացնում Վրաստանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Sat, 18 Jul 2026 12:30:09 +0400 Անկարայում տեղի ունեցած…

59 րոպե ago