Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան

Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան

Tue, 14 Jul 2026 20:48:08 +0400


Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրել է.

«2023 թվականին, Արցախի հայաթափումից և Արցախի բնիկ ժողովրդին իր հայրենիքից բռնի տեղահանելուց հետո, շատերը խոսում էին, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը Հայաստանում լինելու է ապագա վերադարձի քաղաքական, իրավական և ազգային հենարանը։

Այսօր, սակայն, իրականությունը բոլորովին այլ է. Արցախը փաստացի չունի գործող նախագահ, Ազգային ժողովի նախագահը հրաժարական է տվել, կառավարությունը կազմաքանդված է, իսկ այն համակարգը, որը պետք է լիներ Արցախի ժողովրդի քաղաքական և իրավական ներկայացուցչության հենարանը, կաթվածահար է։

Սա երեք տարվա քաղաքական ձախողումների արդյունք է։

Այո, Հայաստանի իշխանությունները հետևողականորեն դուրս մղեցին Արցախի հարցը պետական քաղաքականության առաջնահերթություններից՝ ոչ միայն չձեռնարկելով բավարար քայլեր Արցախի ինստիտուտների պահպանման ուղղությամբ, այլև ամեն ինչ արեցին այդ ինստիտուտները կազմաքանդելու համար։ Բայց նույնքան մեծ պատասխանատվություն են կրում նաև Արցախի պետական ինստիտուտների ներկայացուցիչները, որոնք չեն կարողանում պահպանել նույնիսկ պետականության վերջին ինստիտուցիոնալ հենարանները:

Ներքին հակասությունները, անձնական հավակնությունները, արհեստածին հարցերի շուրջ անվերջ վեճերը և քաղաքական անգործությունը վերջնականապես թուլացրին այն, ինչ դեռ հնարավոր էր պահել։

Ամենամեծ հարվածը հասցվել է ոչ թե որևէ պաշտոնյայի հեղինակությանը, այլ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։ Տասնյակ հազարավոր արցախցիներ այսօր չունեն այնպիսի միասնական քաղաքական ներկայացուցչություն, որը կկարողանա հետևողականորեն պաշտպանել նրանց հավաքական իրավունքները, սեփականության իրավունքը, վերադարձի պահանջը և քաղաքական ձայնը։

Այս պայմաններում վերադարձի իրավունքի մասին խոսելը կորցնում է իր քաղաքական ծանրակշիռ բովանդակությունը։ Վերադարձի պայքարը չի կարող հիմնվել միայն հայտարարությունների վրա. այն պահանջում է գործող, լեգիտիմ և կենսունակ ինստիտուտներ, որոնք կկարողանան ներկայացնել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը։

Եթե այսօր չվերաիմաստավորվեն Արցախի պետական ինստիտուտները՝ նոր լեգիտիմությամբ, նոր պատասխանատվությամբ և ազգային համախմբման հիմքով, վաղը կարող է ուշ լինել։ Պատմությունը չի ներում այն ժողովուրդներին, որոնք կորցնում են ոչ միայն իրենց հայրենիքը, այլև այն կառույցները, որոնց միջոցով պետք է պայքարեն այդ հայրենիքը վերադարձնելու համար։

Ժամանակն է ոչ թե հերթական հայտարարություններ անելու, այլ ստեղծելու այն քաղաքական կենտրոնը, որը կկարողանա վերածել վերադարձի իրավունքը ոչ թե կարգախոսի, այլ պետական ռազմավարության»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ըստ Փաշինյանի՝ ինչու չի ցանկանում արձագանքել Ադրբեջանի հայտարարություններին

Ըստ Փաշինյանի՝ ինչու չի ցանկանում արձագանքել Ադրբեջանի հայտարարություններին Sat, 19 Sep 2026 20:36:33 +0400 Փաշինյանը…

23 րոպե ago

Դաշինք ստեղծելու առաջարկին սառն են վերաբերվել

Դաշինք ստեղծելու առաջարկին սառն են վերաբերվել Sat, 19 Sep 2026 20:30:47 +0400 Եվրամիությունում առանձնապես չեն…

29 րոպե ago

Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր

Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր Sat, 19 Sep…

36 րոպե ago

Արցախի հայաթափման տարելիցին երթ է անցկացվել դեպի Եռաբլուր

Արցախի հայաթափման տարելիցին երթ է անցկացվել դեպի Եռաբլուր Sat, 19 Sep 2026 20:19:40 +0400 Այսօր՝…

40 րոպե ago

Ինչում են խաբվել նախկինները` իրենց ընկեր Նիկոլի հաշվով

Ինչում են խաբվել նախկինները` իրենց ընկեր Նիկոլի հաշվով Sat, 19 Sep 2026 20:15:13 +0400 Հակակոռուպցիոն…

45 րոպե ago

Պահանջում ենք իրավունքների վերականգնում

Պահանջում ենք իրավունքների վերականգնում Sat, 19 Sep 2026 20:00:57 +0400 Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը հայտնում…

59 րոպե ago