Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել

Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել

Tue, 14 Jul 2026 23:00:01 +0400


Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը (Péter Magyar) սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից իրեն ուղարկված 90 մանգոներին և զուգահեռներ անցկացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստացած նվերի հետ:

Մադյարը մասնավորապես իր աշխատասենյակից մանգոներով լուսանկար է հրապարակել և գրել.

«Ոչ բոլորն են որպես նվեր ատրճանակ տալիս: Պատմական օրվա վերջում աշխատասենյակումս ինձ հաճելի անակնկալ էր սպասվում: Պակիստանի վարչապետից որպես նվեր ստացանք 90 մանգո: Մեկ ժամվա ընթացքում միայն մի քանիսը մնացին: Շնորհակալություն»:

Հունգարիայի կառավարության ղեկավարն այս գրառմանը կցել է նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Էրդողանի տված նվերի մասին իր նախորդ հրապարակումը, որում այն որակել էր «արտասավոր»։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-8-ն Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահը մասնակից առաջնորդներին նվիրել էր հատուկ իրենց անուններով պատրաստված «Gümüşay .357 Magnum» մոդելի թուրքական ատրճանակներ և վեցական մարտական փամփուշտ: Միջազգային մամուլում լայնորեն քննարկվեց այն փաստը, որ ՆԱՏՕ-ի առաջնորդներից շատերը անվտանգության նկատառումներից ելնելով չեն կարողացել այդ զենքերն անձամբ տանել իրենց երկիր: Այս մասին գրել է Ermenihaber-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն կրկին դավաճանեց․ Իրանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը

ԱՄՆ-ն կրկին դավաճանեց․ Իրանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը Fri, 17 Jul 2026 10:30:58 +0400 Իրանի ԱԳՆ-ն…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Հ1-ը վրե՞ժ է լուծում իր նախկին աշխատողից

«Հրապարակ»․ Հ1-ը վրե՞ժ է լուծում իր նախկին աշխատողից Fri, 17 Jul 2026 10:15:24 +0400 Հանրային…

33 րոպե ago

Բետոնապատում են Վերածննդի այգին

Բետոնապատում են Վերածննդի այգին Fri, 17 Jul 2026 10:02:09 +0400 Latest news from Secure News…

46 րոպե ago

Ռուսնե՞րն են սպանել ադրբեջանցի կապիտանին, դին գտել են․ ԱԳՆ-ի հայտարարությունը

Ռուսնե՞րն են սպանել ադրբեջանցի կապիտանին, դին գտել են․ ԱԳՆ-ի հայտարարությունը Fri, 17 Jul 2026 10:00:50…

47 րոպե ago

«Հրապարակ». «Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմանագիր ուներ

«Հրապարակ». «Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմանագիր ուներ Fri, 17 Jul 2026 09:45:27 +0400 Կալանքի…

1 ժամ ago

Ալիևը շնորհակալ է Թրամփին ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացին աջակցելու համար

Ալիևը շնորհակալ է Թրամփին ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացին աջակցելու համար Fri, 17 Jul 2026 09:30:37…

1 ժամ ago