Չորեքշաբթի , 15 Հուլիսի 2026

Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել

Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել

Tue, 14 Jul 2026 23:00:01 +0400


Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը (Péter Magyar) սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից իրեն ուղարկված 90 մանգոներին և զուգահեռներ անցկացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստացած նվերի հետ:

Մադյարը մասնավորապես իր աշխատասենյակից մանգոներով լուսանկար է հրապարակել և գրել.

«Ոչ բոլորն են որպես նվեր ատրճանակ տալիս: Պատմական օրվա վերջում աշխատասենյակումս ինձ հաճելի անակնկալ էր սպասվում: Պակիստանի վարչապետից որպես նվեր ստացանք 90 մանգո: Մեկ ժամվա ընթացքում միայն մի քանիսը մնացին: Շնորհակալություն»:

Հունգարիայի կառավարության ղեկավարն այս գրառմանը կցել է նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Էրդողանի տված նվերի մասին իր նախորդ հրապարակումը, որում այն որակել էր «արտասավոր»։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-8-ն Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահը մասնակից առաջնորդներին նվիրել էր հատուկ իրենց անուններով պատրաստված «Gümüşay .357 Magnum» մոդելի թուրքական ատրճանակներ և վեցական մարտական փամփուշտ: Միջազգային մամուլում լայնորեն քննարկվեց այն փաստը, որ ՆԱՏՕ-ի առաջնորդներից շատերը անվտանգության նկատառումներից ելնելով չեն կարողացել այդ զենքերն անձամբ տանել իրենց երկիր: Այս մասին գրել է Ermenihaber-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հռոմի Պապին ձիթենու ծառ են նվիրել

Հռոմի Պապին ձիթենու ծառ են նվիրել Tue, 09 Jun 2026 23:30:29 +0400 Իսպանիայի վարչապետ Պեդրո …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով