Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցությունը կնվազի՞

Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցությունը կնվազի՞

Thu, 29 Oct 2026 11:36:33 +0400


Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ խմբերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագիրը կշարունակվի նաև 2027 թվականին։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Որոշման համաձայն՝ շահառուներին ամսական 30 հազար դրամի չափով տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի մինչև 2027 թվականի հուլիսը։ Սակայն հաջորդ տարվա ապրիլից աջակցության չափը կնվազի՝ կազմելով ամսական 15 հազար դրամ։ Կառավարության հիմնավորմամբ՝ այս փոփոխության նպատակն է նպաստել տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինքնուրույնության բարձրացմանը։

Փոփոխություններ են նախատեսվում նաև դիմումների ներկայացման վերջնաժամկետներում։ Մասնավորապես, 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն սահմանվել է 2027 թվականի հունիսի 30-ը, իսկ մյուս ժամկետը կսահմանվի 2027 թվականի դեկտեմբերի 15-ը։

Կառավարության տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերին ծրագրի շահառու է եղել 45 հազար 800 անձ։ Նրանց տրամադրվող աջակցության ամսական ընդհանուր գումարը կազմել է շուրջ 1,4 միլիարդ դրամ։ Նախորդ ամիսների համեմատ շահառուների թվի էական փոփոխություն չի արձանագրվել։

Աջակցության երկու միջոցառումների ժամկետների վերանայման արդյունքում 2027 թվականի համար անհրաժեշտ ֆինանսավորումը կկազմի շուրջ 12,6 միլիարդ դրամ։ Գումարը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից։

Նշենք, որ սոցիալական աջակցության այս ծրագրերը գործում են 2024 թվականի նոյեմբերի 21-ից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ

«Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ Wed, 28 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով