Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին

«Հրապարակ»․ Քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին

Sat, 14 Nov 2026 08:20:16 +0400


Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը շատ առատաձեռն է գտնվել եւ օրեր առաջ՝ տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 30-ամյակի կապակցությամբ, համակարգի կայացմանն ու զարգացմանը նպաստելու, համայնքային կյանքում ունեցած ավանդի և համայնքի առաջընթացին ուղղված գործունեության համար համայնքապետարանի քաղաքական, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, աշխատակազմի ղեկավարին, աշխատակազմի բաժինների պետերին, Արտաշատ համայնքի ավագանու անդամներին պարգևատրել 1 շնորհակալագրով և նվիրել AWI ապրանքանիշի ձեռքի ժամացույց, որի արժեքը՝ ըստ մոդելների, 60 հազար դրամից մինչեւ 1մլն 500 հազար դրամ է: Փորձեցինք Արտաշատի համայնքապետարանից ճշտել, թե քանի ժամացույց են գնել, եւ որքան են համայնքի բյուջեից ծախսել այդ օրվա միջոցառման վրա: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գոռ Նազարյանն ասաց` բոլոր հարցերը միայն գրավոր, քանի որ չի հիշում թե քանի ժամացույց են առել եւ որքան գումարով:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատարանում արձանագրված սկանդալը անհետեւանք չի մնա․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելու

Դատարանում արձանագրված սկանդալը անհետեւանք չի մնա․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնելու Sat, 14 Nov 2026 15:15:31 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով