«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին

«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին

Wed, 15 Jul 2026 08:45:48 +0400


Նիկոլ Փաշինյանը որոշել է իր ամենամտերիմ մարդկանց «ժերտվա տալ»։ Առաջինն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր, որ կրնկակոխ հետեւում էր Փաշինյանին ողջ քարոզարշավի շրջանում՝ նրա հետ ձեթով պեռաշկի ու ճամփեզրից առած կուկուռուզ էր ուտում, նրա հրահանգով անպատվում ու վիրավորում ընդդիմադիրներին։ Երկրորդ «զոհը», ըստ ՔՊ-ական աղբյուրների, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է լինելու՝ Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից մեկը, նրա աջ ձեռքը, գորշ կարդինալը, որը հազար հարց էր լուծում երկրում եւ թիմում։ Ըստ մամուլի, Փաշինյանը դժգոհ է մնացել ընտրությունների արդյունքներից եւ ՔՊ շտաբի պետ Արայիկ Հարությունյանին որոշել է զրկել աշխատակազմի ղեկավարի բարձր պաշտոնից ու «աքսորել» խորհրդարան։ Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը նրան գործուղում է օրենդիր մարմին՝ շարքային պատգամավորի կարգավիճակում, ինչպես ժամանակին արեց Արսեն Թորոսյանի հետ՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից շարքային պատգամավոր դարձնելով։

Սակայն պատճառը ոչ թե ընտրությունների արդյունքներն են, այլ՝ սուտը։ Ասում են՝ Փաշինյանը չի ներում, որ իրեն խաբել են, իր գլխի տակ փափուկ բարձ դրել, թե 65 տոկոսը գրպանումդ դրված է։ Մեր աղբյուրներն ասում են, որ Արայիկ Հարությունյանը, որ միաժամանակ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, ոչ մի կերպ չի պատկերացնում իրեն պատգամավորի կարգավիճակում, նա այլ ախորժակ ունի՝ հավակնում է դառնալ ՀԱՕԿ նախագահ։ Կառույցի ղեկավարը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, որին Փաշինյանը որոշել է «սատկացնել», «կզըցնել»։

Արայիկ Հարությունյանը դեռեւս այս տարվա ապրիլին դրսեւորեց իր հավակնությունները՝ հրապարակավ հայտարարելով, թե Գագիկ Ծառուկյանը շուտով կդառնա 70 տարեկան եւ իրավունք չունի հավակնել կոմիտեի նախագահի պաշտոնին, անգամ լուր տարածվեց, որ դատարան են դիմել: «Շատ ուղիղ եմ ուզում ասել՝ սպորտային աշխարհն այս մասին չի ուզում խոսել: Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, եւ իրավունք չունի 70-ից հետո հավակնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնին: Հիմա իրենք փորձում են այսպիսի հնարքներով, ընտրական եւ քաղաքական թեժ փուլում անցկացնել այդ ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, եւ նա եւս չորս տարի ղեկավարի»,- ասել էր Հարությունյանը: Ծառուկյանն Օլիմպիական կոմիտեն ղեկավարում է 2004 թվականից: Նա 70 տարեկան կդառնա նոյեմբերին, իսկ ընտրությունը պետք է լիներ ապրիլի 11-ին: Դրանից երեք օր առաջ ֆեդերացիան դատարան է դիմել, տապալվել է ընտրության հատուկ նիստը: Հայցի ապահովման միջոց է կիրառվել՝ արգելել են ընտրություն անելը, մինչեւ դատարանի որոշումը չլինի: Ի դեպ, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դեպքում էլ լուրեր կան, որ գնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ազատվեք հիպնոսից

Ազատվեք հիպնոսից Wed, 04 Nov 2026 09:00:33 +0400 Շտապում է` շատ է շտապում իշխանությունը: Երեւի…

3 րոպե ago

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է Wed, 04 Nov 2026 08:45:47…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Wed, 04 Nov 2026 08:20:08 +0400 Երեկ…

44 րոպե ago

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները Wed, 04 Nov 2026…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Wed, 04 Nov 2026 08:15:22 +0400 Ավարտվել են նաեւ բուհերի…

48 րոպե ago

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Wed, 04 Nov 2026 08:10:45 +0400…

53 րոպե ago