«Հրապարակ»․ Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին

«Հրապարակ»․ Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին

Wed, 15 Jul 2026 08:20:54 +0400


Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ առանց անուններ նշելու, որ հավաքված ապացույցների հիման վրա սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ավազակության, բնակարանային գողությունների, հրազենի ապօրինի իրացման, հրկիզման, խոշոր չափերի թմրամիջոց պահելու, մարդու առեւանգման եւ զենքի գործադրմամբ խուլիգանության գործերով 15 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանցից 9-ը կալանավորվել են, իսկ մյուսների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ գործն առնչվում է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին՝ Ժիրայր Բրուտյանին։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Ալիկ Գրիշկյանը, Վահե Յրմալոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ այլք։ Շահումյանցի Ժիրոյի պաշտպան Հունան Բաբայանին հարցրինք մեղադրանքի մասին, ասաց՝ ինքն այդ գործով չի զբաղվում, մեր հարցին, թե իր պաշտպանյալը կալանավորվա՞ծ է, ասաց՝ ոչ։

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ն այս տարվա մարտին գրել էր, որ առաջին ատյանի դատարանն արդարացրել էր օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին եւ քրեական հեղինակություն Կիլիկիացի Հարութիկին (Հարություն Թորոսյան)։ Խոսքը մեկ այլ գործի մասին է, որով Ժիրոյին մեղադրում էին քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու եւ «զոն նայողի» գործառույթներ կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա «Արմավիր» ՔԿՀ-ի 3-րդ մասնաշենքում պահվող անձանց «դրսից բերված գրեֆներ» էր բաժանել եւ հանձնարարել անկարգություններ անել։ Գործով անցնում էր նաեւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից Արթուր Բրոյանը։ Գործը դատարան էր ուղարկվել 2022 թվականին՝ երեք մեղադրյալով։ Երեք տարվա դատաքննությունից հետո դատարանն արդարացրել էր Ժիրայր Բրուտյանին՝ նրան վերադարձնելով նաեւ իր 20 մլն դրամ գրավը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է

Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է Tue, 01 Sep 2026 20:09:54 +0400…

7 րոպե ago

«Հարցի իրավունք». Պատասխանում է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը

«Հարցի իրավունք». Պատասխանում է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը Tue, 01 Sep 2026 20:00:36 +0400…

17 րոպե ago

Ախտանշան, որ նախազգուշացնում է ինֆարկտի ռիսկի մասին

Ախտանշան, որ նախազգուշացնում է ինֆարկտի ռիսկի մասին Tue, 01 Sep 2026 20:00:28 +0400 Ռուս սրտաբան…

17 րոպե ago

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել նաեւ տնային կալանքից

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել նաեւ տնային կալանքից Tue, 01 Sep 2026 19:47:17 +0400 Երեք…

30 րոպե ago

Վերջ տվե՛ք «չանա տալուն»․ քարտեզը սեղանին

Վերջ տվե՛ք «չանա տալուն»․ քարտեզը սեղանին Tue, 01 Sep 2026 19:45:55 +0400 Հայաստանի ու Ադրբեջանի…

31 րոպե ago

Պուգաչովայի դուստրը 50 հազար դոլար է պահանջում

Պուգաչովայի դուստրը 50 հազար դոլար է պահանջում Tue, 01 Sep 2026 19:30:36 +0400 Ռուս հայտնի…

47 րոպե ago