«Հրապարակ». Մի օլիգարխին կործանում են, մյուսին՝ աճեցնում

«Հրապարակ». Մի օլիգարխին կործանում են, մյուսին՝ աճեցնում

Wed, 15 Jul 2026 10:15:07 +0400


Մինչ այս օրերին տնտեսվարողներն ու գյուղացիներն իրենց բերքի ու արտադրանքի ձեռքը կրակն են ընկել՝ չեն կարողանում արտահանել եւ իրացնել, եւ իշխանությունն արագ տեմպերով քաղաքական հաշվեհարդար է տեսնում գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ փակելով նրա գործարաններն ու հազարավոր աշխատողների զրկելով եկամտի աղբյուրից, նույն տեմպերով իշխանության սրտի օլիգարխ Նարեկ Նալբանդյանն ընդլայնում է իր բիզնեսն ու գրոհում եվրոպական շուկան: Նրա հյուրանոցային բիզնեսը, խմիչքների եւ ձվի արտադրությունը սրընթաց վերելք են ապրում: «By Nalbandyan ապրանքանիշի ջրի, օղու եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների գործարանը շարունակում է ընդլայնել իր արտադրական հզորությունները՝ միջազգային շուկաներում աճող պահանջարկը բավարարելու նպատակով։ Գործարանում ներդրվել են նոր, ժամանակակից արտադրական եւ շշալցման գծեր, կատարելագործվել են արտադրական գործընթացները՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Արդյունքում By Nalbandyan ապրանքանիշի արտադրանքի առաջին խմբաքանակն արդեն արտահանվել է ԱՄՆ, իսկ արտադրության ընդլայնումը հնարավորություն կտա մեծացնել արտահանման ծավալներն ու մուտք գործել նոր շուկաներ, այդ թվում՝ եվրոպական երկրներ»,- տեղեկացրել է «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը: Նարեկ Նալբանդյանը գրոհում է նաեւ ձվի շուկան։ «Գետամեջ» թռչնաֆաբրիկան նրա նախաձեռնությամբ վերագործարկվել եւ արդիականացվել է՝ դառնալով ժամանակակից թռչնաբուծական համալիր։ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայում առաջիկայում կմեկնարկի լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է փուլային տեխնիկական վերազինում, արտադրական հզորությունների ընդլայնում եւ նոր աշխատատեղերի ստեղծում։ Նալբանդյանի «Գոլդեն Փելիս» (այժմ` Eighty Eight Hotel and Spa) Ծաղկաձորի հյուրանոցային համալիրը դարձել է ամենաշատ զբոսաշրջիկ ընդունող հյուրանոցը, իսկ օղիների արտադրությունն էլ այս սահմանափակումների ֆոնին դարձել է ամենաշատ պահանջարկ ունեցողը։ Այստեղ են ասել՝ ինչ չի կարելի Գագիկ Ծառուկյանին, կարելի է Նարեկ Նալբանդյանին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ Դանիելյան

Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ Դանիելյան Tue, 13 Oct 2026 21:36:43 +0400 ԱԺ նախկին պատգամավոր…

10 րոպե ago

Ավելի քան 275 միլիոն դոլար է փոխանցել Թրամփի կուսակցությանը

Ավելի քան 275 միլիոն դոլար է փոխանցել Թրամփի կուսակցությանը Tue, 13 Oct 2026 21:30:57 +0400…

16 րոպե ago

Ատեստավորվել են մի առարկայից, վարձատրվում են այլ առարկա դասավանդելու համար

Ատեստավորվել են մի առարկայից, վարձատրվում են այլ առարկա դասավանդելու համար Tue, 13 Oct 2026 21:15:40…

31 րոպե ago

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան

Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան Tue, 13 Oct 2026 21:14:28 +0400…

32 րոպե ago

Ստեղծագործելն ինձ համար նույնքան բնական է, որքան՝ շնչելը

Ստեղծագործելն ինձ համար նույնքան բնական է, որքան՝ շնչելը Tue, 13 Oct 2026 21:00:11 +0400 Ալիսիա…

46 րոպե ago

Ազգային պարկի բնությունն ավերում են, իսկ էկոպարեկներն ընտրապայքարի մեջ են

Ազգային պարկի բնությունն ավերում են, իսկ էկոպարեկներն ընտրապայքարի մեջ են Tue, 13 Oct 2026 20:45:16…

1 ժամ ago