Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ Դանիելյան

Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ Դանիելյան

Tue, 13 Oct 2026 21:36:43 +0400


ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․

Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է։ Կանգառներում հարյուրավոր մարդիկ սպասում են հանրային տրանսպորտին, որը հաճախ այնքան գերբեռնված է լինում, որ անգամ ոտք դնելու տեղ չի մնում։ Նույն իրավիճակն է նաև Երևանի մետրոպոլիտենում։ Եվ այսպես՝ ամեն օր, ամեն ժամ։

Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է ամենօրյա փորձություն։ Մարդիկ ստիպված են ժամեր կորցնել խցանումներում՝ ուշանալով աշխատանքից, ուսումից և իրենց առօրյա գործերից։
Կանգառներում ու հանրային տրանսպորտում չես տեսնի այս իշխանության որևէ ներկայացուցչի։ Հետաքրքիր է՝ փորձե՞լ է արդյոք Տիգրան Ավինյանն օգտվել իր «բարեփոխած» հանրային տրանսպորտից։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցները ևս պարտավոր են անձամբ օգտվել հանրային տրանսպորտից՝ տեղում արձանագրելով այն խնդիրները, որոնք հետևանքն են ոլորտի վատ կառավարման։ Մինչդեռ, վերջիններս երթևեկում են կամ սեփական ավտոմեքենաներով, կամ քաղաքապետարանի տրամադրած հատուկ ավտոբուսով։

Հանրային տրանսպորտի սակագնի թանկացումը որևէ կերպ չի լուծել առկա խնդիրները։ Ավելին՝ գերբեռնվածության հետևանքով քաղաքացիները հաճախ չեն կարողանում տեղավորվել ավտոբուսներում, իսկ երբեմն էլ՝ ստանում են մարմնական վնասվածքներ։ Սա անարժանապատիվ և նվաստացուցիչ իրավիճակ է։
Երևանցիների հանդեպ սերը պետք է դրսևորվի ոչ թե տոնակատարություններով, այլ այս խնդիրների լուծման ուղղությամբ իրական ջանքեր գործադրելով։

Եվ այս ամենի ֆոնին՝ հունվարի 1-ից Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը զգալիորեն կբարձրանան։

Երևանն իսկապես հայտնվել է ճգնաժամի մեջ, որը հաղթահարելու համար իշխանափոխությունը խիստ հրամայական է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծառուկյանի գործով նիստին կրքերը չեն հանդարտվում

Ծառուկյանի գործով նիստին կրքերը չեն հանդարտվում Wed, 04 Nov 2026 18:16:14 +0400 Latest news from…

16 րոպե ago

Սկզբում` ընդդիմությանը, հետո` հասարակությանը

Սկզբում` ընդդիմությանը, հետո` հասարակությանը Wed, 04 Nov 2026 18:15:16 +0400 Շատերը չեն ցանկանում ընդունել կամ…

17 րոպե ago

Ինչ ծանր քաղաքական հարված է ստացել Կայա Կալասը

Ինչ ծանր քաղաքական հարված է ստացել Կայա Կալասը Wed, 04 Nov 2026 18:00:53 +0400 Ֆինլանդիայի…

31 րոպե ago

Ի՞նչ է անելու՝ ոտքս է կտրելո՞ւ, թե՞ ձեռքս

Ի՞նչ է անելու՝ ոտքս է կտրելո՞ւ, թե՞ ձեռքս Wed, 04 Nov 2026 17:57:57 +0400 Latest…

34 րոպե ago

Գիշերը նստում, մտածում են՝ էլ ի՞նչ կարելի է անել, որ Փաշինյանին ընդդիմացող չլինի

Գիշերը նստում, մտածում են՝ էլ ի՞նչ կարելի է անել, որ Փաշինյանին ընդդիմացող չլինի Wed, 04…

35 րոպե ago

Բաղրամյանում ՔՊ-ին չպետք է գրանցեին․ դիտորդներ

Բաղրամյանում ՔՊ-ին չպետք է գրանցեին․ դիտորդներ Wed, 04 Nov 2026 17:55:08 +0400 Անկախ դիտորդ դաշինքը…

37 րոպե ago