Ռուսաստանը ԵՄ-ի ռազմավարական հակառակորդն է

Ռուսաստանը ԵՄ-ի ռազմավարական հակառակորդն է

Wed, 15 Jul 2026 11:30:32 +0400


Եվրասիական եւ Արաբական հետազոտությունների ռուսական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Դմիտրի Բրիջեն կարծում է, որ Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները ներկայում աննախադեպ լարված են։ Փորձագետն արձանագրել է, որ Բրյուսելի համար Մոսկվան ներկայում դիտարկվում է որպես ռազմավարական հակառակորդ՝ հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամի հետեւանքները եւ աճող հակասությունները եվրոպական անվտանգային ճարտարապետության եւ Հարավային Կովկասում եվրոպական ակտիվացման հետ կապված։ Բրիջեն նշում է, որ Ռուսաստանն էլ իր հերթին եվրոպական երկրներին հստակ ազդակներ է ուղարկում, որ պատրաստ է սրացման տարբեր սցենարների, հատկապես այն երկրների հետ կապված, որոնք վերջերս են ներառվել ՆԱՏՕ-ի կազմի մեջ եւ դիտարկվում են որպես ՌԴ-ի ազգային անվտանգության սպառնալիք։

Քաղաքագետն ասում է, որ ռուս-եվրոպական մրցակցությունն այլեւս չի սահմանափակվում Ուկրաինայով, տարածվում է նաեւ Հարավային Կովկասի վրա, որտեղ ԵՄ-ն ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը։ Դա հատկապես զգացվում է Հայաստանին ցուցաբերվող օգնության մեջ, որտեղ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ աշխատում է անմիջականորեն ռուսական սահմանների հարեւանությամբ։ Հաշվի առնելով Անկարայում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը՝ Բրիջեն նշում է, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ մրցակցությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի դեռ երկար ժամանակ, նույնիսկ՝ եթե Մոսկվայի եւ Սպիտակ տան միջեւ համաձայնություններ ձեռք բերվեն ուկրաինական ճգնաժամի հետ կապված։ Ռուս-եվրոպական հարաբերություններում փոփոխությունը բարդ է լինելու, քանի որ չափից դուրս շատ տարաձայնություններ կան, եւ, բացի այդ, տարամետ են ընկալումները տնտեսական եւ անվտանգային ոլորտներում։ Մոսկվան, ըստ նրա, հաշվի է առնում, որ ԵՄ-ն աստիճանաբար վերափոխվում է ռազմաքաղաքական միավորման, եւ դա իր հերթին բերելու է Մոսկվա-Բրյուսել մրցակցության սրացման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Համակարգին չպիտի ներվեն Ծառուկյանի և Քոչարյանի դեմ արված քայլերը

Համակարգին չպիտի ներվեն Ծառուկյանի և Քոչարյանի դեմ արված քայլերը Thu, 16 Jul 2026 17:00:29 +0400…

17 րոպե ago

Անձնական և համայնքային ազատությունները չպիտի հակասեն իրար

Անձնական և համայնքային ազատությունները չպիտի հակասեն իրար Thu, 16 Jul 2026 16:45:57 +0400 Latest news…

31 րոպե ago

Շարունակում եմ լինել իմ թիմի կողքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ

Շարունակում եմ լինել իմ թիմի կողքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ Thu, 16 Jul 2026 16:45:29 +0400…

32 րոպե ago

Մամիկոն Ասլանյանը՝ իր նկատմամբ իրականացվող քրեական գործի մասին

Մամիկոն Ասլանյանը՝ իր նկատմամբ իրականացվող քրեական գործի մասին Thu, 16 Jul 2026 16:42:36 +0400 Latest…

35 րոպե ago

Կառուցապատման ոլորտի առաջատարներից «Ռենշին» ընկերությունը մուտք է գործում կապիտալի շուկա

Կառուցապատման ոլորտի առաջատարներից «Ռենշին» ընկերությունը մուտք է գործում կապիտալի շուկա Thu, 16 Jul 2026 16:41:30…

36 րոպե ago

Ես որևէ հանցանք չեմ կատարել. Արեգնազ Մանուկյան

Ես որևէ հանցանք չեմ կատարել. Արեգնազ Մանուկյան Thu, 16 Jul 2026 16:30:39 +0400 Ես որևէ…

47 րոպե ago