Որն էր պարտության գլխավոր պատճառը

Որն էր պարտության գլխավոր պատճառը

Wed, 15 Jul 2026 13:30:35 +0400


Ֆրանսիայի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը անդրադարձել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Իսպանիայից կրած պարտությանը։ Ֆրանսիացիները հանդիպումը զիջել են 0։2 հաշվով և զրկվել եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

Դեշամի խոսքով՝ թիմի ֆուտբոլիստները ծանր հոգեբանական վիճակում են, սակայն պարտության պատճառները պետք է գնահատել սառը դատողությամբ։

«Ֆուտբոլիստները հիմա հոգեպես շատ ծանր վիճակում են, բայց պետք է օբյեկտիվ լինենք։ Մենք զիջեցինք տեխնիկական առումով, և դրա պատասխանատվությունը մեզ վրա է։ Կային բազմաթիվ վիճելի դրվագներ, սակայն գլխավոր պատճառը այն է, որ Իսպանիան այս խաղում ավելի ուժեղ էր»,- նշել է ֆրանսիացի մասնագետը։

Դեշամը նաև կասկած է հայտնել հանդիպման մրցավարության վերաբերյալ՝ նշելով, որ կային դրվագներ, որոնք հարցեր են առաջացրել։

«Ես պարզապես մի հարց կտամ և չեմ պատասխանի դրան՝ արդյո՞ք այս մրցավարն ուներ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում աշխատելու անհրաժեշտ մակարդակը»,- ասել է նա։

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը ընդգծել է, որ նման մակարդակի խաղերում յուրաքանչյուր սխալ կարող է վճռորոշ լինել։

«Մենք թույլ տվեցինք տեխնիկական սխալներ, որոշ փոխանցումներ կարող էին վտանգավոր իրավիճակների բերել։ Ֆուտբոլի բարձրագույն մակարդակում նման պահերը հատկապես ցավալի են»,- նշել է Դեշամը։

Միևնույն ժամանակ նա ընդունել է Իսպանիայի հավաքականի առավելությունը՝ ընդգծելով, որ մրցակիցը լիովին վերահսկել է խաղի ընթացքը։

«Չեմ ցանկանում թերագնահատել Իսպանիայի հաջողությունը։ Նրանք ամբողջությամբ վերահսկում էին հանդիպումը և արժանիորեն հաղթեցին։ Մենք պետք է հիմա պատրաստվենք երրորդ տեղի համար խաղին։ Այս պարտությունը չի կարող ջնջել այն աշխատանքը, որը կատարվել է մինչ այս, բայց հենց այս խաղում Իսպանիան ավելի լավ տեսք ուներ»,- ասել է Դեշամը։

Դեշամը, հիշեցնենք, հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից, Ֆրանսիայի ընտրանին գլխավորելու է լեգենդար Զինեդին Զիդանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին

ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին Fri, 27 Nov 2026 23:15:38 +0400 Աննա Հակոբյանի ակտիվացումը շատերի…

13 րոպե ago

Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ

Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու…

15 րոպե ago

Չուրախանաք, որ ինձ ազատազրկում են, Մասիսում մեր պայքարը կշարունակենք ու կհաղթենք Նորայր Հակոբյանի հետ

Չուրախանաք, որ ինձ ազատազրկում են, Մասիսում մեր պայքարը կշարունակենք ու կհաղթենք Նորայր Հակոբյանի հետ Fri,…

19 րոպե ago

Եթե ԱՊՀ-ից դուրս գան՝ ստիպված կլինեն վճարել միլիոնների պարտքերը

Եթե ԱՊՀ-ից դուրս գան՝ ստիպված կլինեն վճարել միլիոնների պարտքերը Fri, 27 Nov 2026 23:05:06 +0400…

23 րոպե ago

Վինիլը լազերով փոխարինած ֆիզիկոսն է մահացել

Վինիլը լազերով փոխարինած ֆիզիկոսն է մահացել Fri, 27 Nov 2026 23:00:14 +0400 95 տարեկանում Միացյալ…

28 րոպե ago

Ընկեր Համբարձումյան, ուժ ու համբերություն քեզ

Ընկեր Համբարձումյան, ուժ ու համբերություն քեզ Fri, 27 Nov 2026 22:55:36 +0400 Ես միշտ հեռու…

33 րոպե ago