Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Որն էր պարտության գլխավոր պատճառը

Որն էր պարտության գլխավոր պատճառը

Wed, 15 Jul 2026 13:30:35 +0400


Ֆրանսիայի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը անդրադարձել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Իսպանիայից կրած պարտությանը։ Ֆրանսիացիները հանդիպումը զիջել են 0։2 հաշվով և զրկվել եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

Դեշամի խոսքով՝ թիմի ֆուտբոլիստները ծանր հոգեբանական վիճակում են, սակայն պարտության պատճառները պետք է գնահատել սառը դատողությամբ։

«Ֆուտբոլիստները հիմա հոգեպես շատ ծանր վիճակում են, բայց պետք է օբյեկտիվ լինենք։ Մենք զիջեցինք տեխնիկական առումով, և դրա պատասխանատվությունը մեզ վրա է։ Կային բազմաթիվ վիճելի դրվագներ, սակայն գլխավոր պատճառը այն է, որ Իսպանիան այս խաղում ավելի ուժեղ էր»,- նշել է ֆրանսիացի մասնագետը։

Դեշամը նաև կասկած է հայտնել հանդիպման մրցավարության վերաբերյալ՝ նշելով, որ կային դրվագներ, որոնք հարցեր են առաջացրել։

«Ես պարզապես մի հարց կտամ և չեմ պատասխանի դրան՝ արդյո՞ք այս մրցավարն ուներ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում աշխատելու անհրաժեշտ մակարդակը»,- ասել է նա։

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը ընդգծել է, որ նման մակարդակի խաղերում յուրաքանչյուր սխալ կարող է վճռորոշ լինել։

«Մենք թույլ տվեցինք տեխնիկական սխալներ, որոշ փոխանցումներ կարող էին վտանգավոր իրավիճակների բերել։ Ֆուտբոլի բարձրագույն մակարդակում նման պահերը հատկապես ցավալի են»,- նշել է Դեշամը։

Միևնույն ժամանակ նա ընդունել է Իսպանիայի հավաքականի առավելությունը՝ ընդգծելով, որ մրցակիցը լիովին վերահսկել է խաղի ընթացքը։

«Չեմ ցանկանում թերագնահատել Իսպանիայի հաջողությունը։ Նրանք ամբողջությամբ վերահսկում էին հանդիպումը և արժանիորեն հաղթեցին։ Մենք պետք է հիմա պատրաստվենք երրորդ տեղի համար խաղին։ Այս պարտությունը չի կարող ջնջել այն աշխատանքը, որը կատարվել է մինչ այս, բայց հենց այս խաղում Իսպանիան ավելի լավ տեսք ուներ»,- ասել է Դեշամը։

Դեշամը, հիշեցնենք, հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից, Ֆրանսիայի ընտրանին գլխավորելու է լեգենդար Զինեդին Զիդանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիպրոսը 50 տարի անց հասավ, արցախցիներն ավելի շուտ կհասնեն, եթե ՀՀ իշխանությունը չխանգարի

Կիպրոսը 50 տարի անց հասավ, արցախցիներն ավելի շուտ կհասնեն, եթե ՀՀ իշխանությունը չխանգարի Sat, 21 …