Կիրակի , 22 Նոյեմբերի 2026

Ինքը դա ասում է հայի ցածր մակարդակի համար

Ինքը դա ասում է հայի ցածր մակարդակի համար

Sat, 21 Nov 2026 13:45:10 +0400


Փաշինյանի սպառնալիքներն՝ ուղղված Եռաբլուրի հարցը «շահարկողներին», այն մանրադրամ դարձնողներին խնդրեցինք մեկնաբանել արցախյան ազատագրական պատերազմի մասնակից, արվեստագետ Աշոտ Ավագյանին. «Դուրս է տալիս, հիմար-հիմար խոսում է», ասաց նա: «Ինքն ինչ-որ ասում է, ասում է մի մասսայի համար, ովքեր իր մակարդակին են: Կարգին մարդը համենայնդեպս, իր ասածներին ուշադրություն չի դարձնում: Ինքն ասում է հայի ցածր մակարդակի համար, որոնց գիտակցության մակարդակը նույնն է, ինչ իրենը: Ուրիշ բան չկա, լուրջ մի ընդունեք»,-ասում է Ավագյանը:

Ազատամարտիկն ասում է, որ հասարակության մեջ մի մասսա կա, որին հնարավոր չէ ուղղել, նույնիսկ եթե 20 տարի էլ անցնի, այս տեսակի մտածողության կրողն է լինելու: «Ինչպես եղել է 1988-ականներին, ես հիշում եմ` նույն մտածողությունն ունեցող մարդիկ կային լիքը՝ սկսած Ջերմուկը ծախենք, անկախ կապրենք-ից, մինչև այդ ֆրոնտից փախնողների հետ կապված: Այս պահին երկու տեսակի խնդիր կա՝ մի տեսակը ենթադրենք, մենք ենք, որի վրա իր ասածները չի ազդում, մենք գիտենք ճշմարտությունը ո՞րն է` և հողատու, և կապիտուլյանտ, և այլն: Մյուս մասը իրենց կողմնակիցներն են, որոնց այդ մտայնությունը գալիս է դեռևս 1988-ից: Որևէ բան չես կարող անել, այստեղ, ըստ երևույթին մեկ բան կարող է օգնել: Հետագայում իշխանություն փոխվելուց, եթե նորմալ իշխանություն գա, կրթության միջոցով գոնե այդ տոկոսը պակասեցնի՝ այլ հնար չկա, այլ տարբերակ չունես դու: Դու պիտի երեխային փոքր տարիքից փորձես սովորեցնել այդ տեսակի հակառակ տեսակետը: Եթե չէ՝ չի ստացվելու, նույն ձևի մնալու է: Այս հների մեղքը իմ տեսանկյունից ո՞րն էր, որ իրենք չեն զբաղվել այդ կրթություն ասածով, դաստիարակությամբ: Օրինակ, Քոչարյանն ինձ համար շատ լավ տղա է, Սերժը՝ ոչինչ, նույնը Լևոնը` ենթադրենք, նա էլ իբրև թե գրագետ է, չգիտեմ ինչ է, բայց չեն զբաղվել»,-ասաց նկարիչ-քանդակագործը:

Ովքե՞ր հաղթեցին ազատագրական պատերազմում. հաղթեցին սովետական դպրոց ավարտածները, դաստիարակություն ստացածները՝ լավ էր, թե վատ, դա այլ հարց է, սակայն ավելի գրագետ էին, նկատում է Աշոտ Ավագյանը: Ազգային հիմքով կրթական համակարգը կարող է միակ ու արդյունավետ լուծում լինել: «Շատ հազվադեպ կարող է լինել, որ մարդը կրթված չլինի ու այդպիսին չլինի, դա էլ կարող է ընտանիքից, դաստիարակությունից եկող բան լինել: Կարող է տառաճանաչ չլինել, բայց լինի կիրթ, այսինքն, տեսնի այն ամենը, ինչը քո ասած արժեհամակարգն է ստեղծում: Ստրուկ լինելու տեսակը չի վերջացել և հիմնականում Փաշինյանի կողմնակիցները ստրուկի մտածողություն ունեցողներն են: Ձևը փոխվել է՝ աշխատանք են տալիս, անունը դնում են ազատություն, դեմոկրատիա, տանում են ընտրության, ընտրություն են կեղծում կամ չեն կեղծում՝ էական չի, այդ մտածողությունն այդ մարդկանց միջից դուրս չի գալիս»,- եզրափակեց Աշոտ Ավագյանը:

Արվեստագետը կարծում է, որ առաջիկայում նոր իշխանության խնդիրը նոր սերունդներին փրկելն է լինելու, որովհետև այլ տարբերակ չունենք ու պետք է նոր հասարակություն՝ նոր մտածողությամբ, ըմբոստ մտածողությամբ, ընդվզող հասարակություն ձևավորել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյան

Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյան Sun, 22 Nov 2026 09:30:59 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով