«Ձեզնից բաց չի մնա»․ Թրամփը՝ Իրանին
Wed, 15 Jul 2026 13:00:58 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կսկսի հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը հրաժարվի բանակցել։
Fox News-ին տված հարցազրույցում ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ հաջորդ շաբաթը կարող է «շատ վատ» լինել Իրանի համար։
«Մենք կոչնչացնենք նրանց բոլոր էլեկտրակայանները, նրանց բոլոր կամուրջները, եթե նրանք չբանակցեն», – ասել է Թրամփը։
Նա ասել է, որ ԱՄՆ-ն արդեն «շատ ուժեղ» հարվածներ է հասցրել Իրանին և շարունակում է հարձակվել երկրի ամբողջ ափամերձ գծի երկայնքով գտնվող թիրախների վրա։ «Մենք այսօր երեկոյան շատ ուժեղ հարվածներ ենք հասցնելու նրանց։ Մենք վաղը երեկոյան շատ ուժեղ հարվածներ ենք հասցնելու նրանց։ Եվ մենք վաղը չէ մյուս գիշերը կրկին շատ ուժեղ հարվածներ ենք հասցնելու նրանց», – ասել է ԱՄՆ նախագահը, հավելելով, որ գործողությունը կշարունակվի «մինչև նա ասի՝ բավական է»։
Թրամփը նաև ասել է, որ իր վարչակազմի ներկայացուցիչները վերջերս կապ են հաստատել իրանցի պաշտոնյաների հետ։ Երբ նրան հարցրել են Թեհրանին ուղղված իր ուղերձի բովանդակության մասին, նա պատասխանել է. «Ավելի լավ է գործարք կնքեք։ Հակառակ դեպքում, ձեզանից ոչինչ չի մնա»։
Ավելին, Սպիտակ տան ղեկավարը հաստատեց, որ ամերիկյան ուժերը երկու հարված են հասցրել Խարգ կղզուն, որը Իրանի ամենամեծ նավթային տերմինալն է Պարսից ծոցում: Թրամփը նշել է, որ չի բացառում կղզին գրավելու հնարավորությունը․ «եթե մենք կարողանանք նրանց բավականաչափ հեռու և խորը հետ մղել»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր