Ինչ են տարել բնակարանից

Ինչ են տարել բնակարանից

Wed, 15 Jul 2026 15:15:23 +0400


Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է մի քանի շաբաթ առաջ իր բնակարանում իրականացված խուզարկությանը՝ նշելով, որ իրավապահները որևէ նշանակալի բան չեն հայտնաբերել։

Նրա խոսքով՝ խուզարկությունից հետո առգրավվել են երեք անչափահաս երեխաների բջջային հեռախոսները, որոնցում, ինչպես ինքն է պնդում, եղել են միայն խաղեր և դպրոցական խմբային զրույցներ։ Սիմոնյանի խոսքով՝ իրավապահները վերցրել են նաև նոթատետր, որի ընդամենը երեք էջն էր լրացված, և այն, ըստ նրա, պարունակում էր կնոջ՝ հատուկ մանկավարժությանը վերաբերող աշխատանքային գրառումները։

Սիմոնյանը նաև հայտնել է, որ մինչ այժմ որևէ տեղեկություն չունի հարուցված գործի ընթացքի վերաբերյալ և գործընթացում որևէ դատավարական կարգավիճակ չունի։ Նրա խոսքով՝ ինքը ոչ մեղադրյալ է, ոչ կասկածյալ և ոչ էլ վկա։ Նա հավելել է, որ խուզարկությունն իրականացվել է՝ հիմք ընդունելով փաստական տվյալների առկայությունը, ինչպես նշված էր ներկայացված փաստաթղթում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: խոսքով

Recent Posts

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը Wed, 14 Oct 2026 11:46:07 +0400…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Ինքն իր վախճանի տակ ստորագրեց` այդ խոսքն ասելով

«Հրապարակ»․ Ինքն իր վախճանի տակ ստորագրեց` այդ խոսքն ասելով Wed, 14 Oct 2026 11:45:16 +0400…

9 րոպե ago

Հետո չգան ասեն՝ երեխաները չեն հասկացել ինչ են անում

Հետո չգան ասեն՝ երեխաները չեն հասկացել ինչ են անում Wed, 14 Oct 2026 11:43:57 +0400…

10 րոպե ago

Այս մարդու համար Բաքվում պահվող գերիները գոյություն չունեն

Այս մարդու համար Բաքվում պահվող գերիները գոյություն չունեն Wed, 14 Oct 2026 11:30:58 +0400 Latest…

23 րոպե ago

«Անընդհատ նոր պահանջներ և անորոշ հեռանկար»

«Անընդհատ նոր պահանջներ և անորոշ հեռանկար» Wed, 14 Oct 2026 11:30:41 +0400 «Գործող կառավարիչն ասում…

24 րոպե ago

Հաքերային հարձակում Ադրբեջանի պետական համակարգերի դեմ․ կայքերի աշխատանքը խափանվել է

Հաքերային հարձակում Ադրբեջանի պետական համակարգերի դեմ․ կայքերի աշխատանքը խափանվել է Wed, 14 Oct 2026 11:30:20…

24 րոպե ago