«Հրապարակ». Կճոյանի գործով անսպասելի շրջադարձ

«Հրապարակ». Կճոյանի գործով անսպասելի շրջադարձ

Thu, 16 Jul 2026 09:45:45 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իշխանության սրտի դատավորներից մեկը՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը (ազգագրագետ Հրանուշ Խառատյանի փեսան), որը քննում էր Վեհափառին դավաճանած Նավասարդ Կճոյանի վերաբերյալ գործը, մոտ մեկ ամիս առաջ ինքնաբացարկ է ներկայացրել, եւ այս գործը վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Նարինե Ավագյանին։ Հակակոռուպցիոն դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը, սակայն չնշեցին, թե ինչ պատճառով է հայտնի դատավորն ինքնաբացարկ ներկայացրել։ Ի դեպ, մենք նաեւ տեղեկացանք, որ բարձրաստիճան հոգեւորականը դիմել է Դատական դեպարտամենտ, որպեսզի «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում այս քաղգործի վերաբերյալ ինֆորմացիան սահմանափակվի։

Քաղաքացիական հայցը Գլխավոր դատախազությունը Կճոյանի դեմ ներկայացրել էր 2025 թվականի սեպտեմբերին, երբ հարկավոր էր նրան ներգրավել Մայր Աթոռի եւ Վեհափառի դեմ սկսված արշավին: Եվ ոմանք այս հայցը դիտարկում էին որպես շանտաժ, որի արդյունքում էլ Գարեգին Բ-ի ամենամերձավոր հոգեւորականներից մեկը դավաճանեց նրան եւ անցավ Նիկոլ Փաշինյանի կողմը: Հայցը կապված էր հողամասերի կառուցապատման իրավունքի իրավաչափության հետ։ Սա այն սուրն է, որը Կճոյանի գլխին կախված են պահում:

Հիշեցնենք, որ անցյալում բարձրաստիճան հոգեւորականը քրեական սկանդալների մշտական հերոսներից էր` դեռ նախկին իշխանությունների ժամանակ հարուցված օֆշորային սկանդալի գլխավոր գործող անձանցից: Նա 2020 թվականին այդ գործով հարցաքննության է հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն եւ ցուցմունք տվել օֆշորի գործով։ Իսկ 2020 թ. ապրիլի 13-ին նրան կանչել են ԱԱԾ ու մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասերով՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն եւ փողերի լվացում։ Որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Բայց հանկարծ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել` նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ նրա նկատմամբ կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը՝ որպես խափանման միջոց, վերացնելու մասին, քանի որ նախաքննության մարմինը նրա արարքներում հանցակազմ չի տեսել:

Հետո վերադաս դատախազը 2023 թվականի հուլիսի 11-ին քննիչի կողմից 2021 թ. դեկտեմբերի 17-ին կայացված որոշումը վերացրել է՝ դրա «վաղաժամ եւ անհիմն» լինելու պատճառաբանությամբ: Այսինքն, նա կրկին դարձել է մեղադրյալ, եւ, ըստ տեղեկությունների, Կճոյանը երկար չի մնացել մեղադրյալի կարգավիճակում․ քրգործը կարճվել է։
Նավասարդ Կճոյանի նկատմամբ անցյալում նաեւ ապօրինի հարստացման հայցեր են ներկայացվել: Սակայն Հակակոռուպցիոն դատարանը մերժել է դատախազության հայցերը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցի գիտնականը՝ «Արեւելյան Զանգեզուր» տերմինի եւ խաղաղության մասին

Ադրբեջանցի գիտնականը՝ «Արեւելյան Զանգեզուր» տերմինի եւ խաղաղության մասին Thu, 17 Sep 2026 13:45:14 +0400 «Ադրբեջանի…

27 րոպե ago

ՀԱՊԿ-ից կհեռացնե՞ն Հայաստանին․ Փաշինյանի պատասխանը

ՀԱՊԿ-ից կհեռացնե՞ն Հայաստանին․ Փաշինյանի պատասխանը Thu, 17 Sep 2026 13:42:16 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր…

30 րոպե ago

Ինչ է կատարվում ԱԺ-ի մոտ

Ինչ է կատարվում ԱԺ-ի մոտ Thu, 17 Sep 2026 13:37:28 +0400 Այսօր Ազգային ժողովի շենքի…

35 րոպե ago

Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար

Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Thu,…

37 րոպե ago

Բա Խաչատուր Անդրեասյանից Մխիթարյանին հարցրեք. Վարդևանյան

Բա Խաչատուր Անդրեասյանից Մխիթարյանին հարցրեք. Վարդևանյան Thu, 17 Sep 2026 13:33:52 +0400 Latest news from…

38 րոպե ago

Դա ծուղակ է

Դա ծուղակ է Thu, 17 Sep 2026 13:31:19 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի…

41 րոպե ago