«Հրապարակ». 600 հազար մարդ Փաշինյանին դատի տար` պատկերը կփոխվեր

«Հրապարակ». 600 հազար մարդ Փաշինյանին դատի տար` պատկերը կփոխվեր

Thu, 16 Jul 2026 10:25:34 +0400


««Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ մյուս քաղաքական ուժերը՝ 100 տոկոսով ընտրակաշառքով քվե»։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո փաստաբան Լուսինե Ավագյանը, որն ընդդիմությանն է ընտրել, նրան դատի է տվել՝ պահանջելով հրապարակային հերքում եւ 5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության ու վիրավորանքի համար։ Նա մեզ հետ զրույցում նշեց․ «Ես կարծում եմ, որ բազմաթիվ մարդիկ են այդ հայցի տակ, եթե նույնիսկ չեն ստորագրել։ Կոնկրետ ես «Հայաստան» դաշինքին եմ ձայն տվել, բայց բազմաթիվ կուսակցությունների կտայի՝ թե՛ «Բարգավաճ Հայաստանին», թե՛ «Ուժեղ Հայաստանին», թե՛ Մարության Հայկին եւ այլն: Ուզում էի ձեռնարկել գործողություններ, որ համահայցվորներով լիներ, բայց մեր հասարակությանն ավելի լավ դուք եք տեղյակ` ամեն մեկը մի պատճառ ունի՝ հայցով հանդես չգալու»։

Փաշինյանն ավելի ուշ խմբագրել է իր խոսքը՝ նշելով, որ «70 տոկոսն է ընտրակաշառքով քվեարկել ընդդիմության օգտին»։ «Այն, որ ինքը փոփոխել է, ես դա չեմ տեսել, եթե նույնիսկ ասել է 70 տոկոս եւ ներողություն չի խնդրել մնացած 30 տոկոսից, հերքում չի տվել մնացած 30 տոկոսի մասով, իրավիճակը դրանից չի փոխվում»։ Իսկ ի՞նչ սպասելիք ունեք դատարանից։ «Դատարանից յուրաքանչյուր տիպի սպասելիք կարող ենք ունենալ։ Տեսեք` վճռաբեկ դատարանն ինչ պրիյոմներ է կիրառել հենց Նիկոլ Փաշինյանի մասով: Ընդ որում, այդ որոշումները վերաբերում են նրան, որ հայցերը բավարարվել են` վճռաբեկով նրանց ճակատագրերն այլ կերպ են լուծվել, բայց դա չի նշանակում, որ դատարան չպետք էր դիմել։ Եթե առնվազն 600 հազար քաղաքացի դատարան դիմեին, պատկերը ոչ միայն էական կլիներ, այլ նաեւ կփոխվեր։ Ես ի սկզբանե հաղորդում եմ ներկայացրել, կարծում եմ՝ այստեղ կան սուտ մատնության տարրեր, դատախազությունն ընթացք չի տվել, գտել է, որ հանցավոր տարրեր չկան այստեղ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ Wed, 14 Oct 2026 08:15:07 +0400 ՊԵԿ-ը հայտարարել…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Wed, 14 Oct 2026 08:10:36 +0400 Երեւանի…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Wed, 14 Oct 2026 08:05:26 +0400 Ընտանեկան բռնության դեմ…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել Wed, 14 Oct 2026 08:00:33…

23 րոպե ago

Լեգենդար ավտոմեքենան նորից կարտադրվի

Լեգենդար ավտոմեքենան նորից կարտադրվի Wed, 14 Oct 2026 00:30:18 +0400 Jeep ամերիկյան ընկերությունը մտադիր է…

8 ժամ ago

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է Wed, 14 Oct 2026 00:00:23 +0400 Մոսկվայի Շչերբակինսկի շրջանի…

8 ժամ ago