«Հրապարակ»․ Մանդատից հրաժարվելը Մելքումյանի անձնական գործն է, բայց ուրացողներին ոչ մեկը չի հարգում

«Հրապարակ»․ Մանդատից հրաժարվելը Մելքումյանի անձնական գործն է, բայց ուրացողներին ոչ մեկը չի հարգում

Thu, 16 Jul 2026 10:45:37 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդեւան Գրիգորյանն է:

– Գագիկ Ծառուկյանին գետնին տապալեցին, կալանավորեցին 2 ամսով: Իշխանության ատելությունն այնքան անթաքույց է նրա հանդեպ, որ անգամ վերջինիս պատկանող կենդանիներին առեւանգեցին, եւ առյուծներից մեկն անկեց` քնաբերի գերդոզավորման պատճառով: Ծառուկյանին պատկանող բիզնեսներն էլ արդեն քանի օր է՝ չեն գործում, տասնյակ հազարավոր մարդիկ պարապուրդի են մատնված ու թե ինչ ճակատագրի կարժանանան, հայտնի չէ: Փաշինյանը դեռ ընտրություններից առաջ էր խոստացել «կզացնել» ընդդիմադիր 3 առաջնորդներին:

– Նախ ասեմ, որ Գագիկ Ծառուկյանն իմ լավագույն ընկերներից մեկն է, ես 2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ եւ մշտապես հարգել եմ իմ կուսակիցներին: Ասեմ, որ 4-5 անգամ ընտրվել եմ որպես ԱԺ պատգամավոր՝ թե՛ մեծամասնական, թե՛ համամասնական ցուցակներով: Ինձ համար սարսափելի ծանր էր այդ կադրերը նայելը, որովհետեւ Ծառուկյանն այն մարդն է, որն իրոք ամենաանհավանական դեպքերում անգամ ձեռք է մեկնել մեր հասարակության տարբեր շերտերին, նրանց, ովքեր ունեցել են աջակցության կարիք: Նա մշտապես եղել է սպորտի կողքին, արել է ամեն բան, որպեսզի հայ սպորտսմենները հավուր պատշաճի ներկայանան միջազգային արենաներում, խոսքը նաեւ մեծ սպորտի մասին է: Մենք երկար տարիներ միասին աշխատել ենք Օլիմպիական կոմիտեում, եւ մշտապես զարմացել եմ այդ մարդու պատրաստակամության վրա: Հայկական սպորտի վերածնունդը պայմանավորված է հենց Ծառուկյան Գագիկի աշխատանքով եւ մոտեցմամբ: Պատահականություն չէ, որ հայերը տարիներ շարունակ տարբեր սպորտաձեւերում բարձր արդյունքներ էին ցուցաբերում: Դա հենց այնպես, ինքն իրեն չէր լինում, սպորտը շատ թանկ հաճույք է, իսկ մեր երկիրը երբեք ինչպես հարկն է գումար չի հատկացրել սպորտին, որպեսզի մարզիկներն ինչպես հարկն է պատրաստվեին, բայց Գագիկ Ծառուկյանը միշտ ձեռք է մեկնել սպորտի ներկայացուցիչներին: Ես 14 տարի ֆիզկուլտինստիտուտի ռեկտոր եմ եղել: Մտել է իմ ղեկավարած ինստիտուտ, ուսանողներն ասել են` պարոն Ծառուկյան, ինստիտուտը չունի ավտոմեքենա, որ գնանք պրակտիկայի, երեք օր անց նա մեր ինստիտուտին մեքենա է նվիրել, ու մինչեւ հիմա ուսանողությունն այդ մեքենայով է գնում պրակտիկայի:

– Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն ասում են` թալանել է, թալանով է բիզնեսներ ստեղծել, այդքան գումարի տեր դարձել:

– Թալանով զբաղվել են այն մարդիկ, ովքեր երկար տարիներ պետական պաշտոններ են զբաղեցրել, մարդը, որ երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել, ո՞նց կարող էր թալան անել: 2015 թվականի հայտնի դեպքերը հիշեցի` նախորդ իշխանությունների հետ կապված: Ուրեմն նույն ձեւով մտան Ծառուկյանին պատկանող բոլոր հիմնարկներ, ստուգումներ իրականացրին եւ ոչ մի ապօրինի բան չգտան, հակառակ դեպքում մի 500 անգամ կհրապարակեին, եթե մի բան այն չլիներ, այն ժամանակ էլ իրավիճակը բավականին լարված էր: Եվ հետո պարբերաբար ստուգումներ եղել են նրան պատկանող բիզնեսներում, եւ ոչ մի անգամ ոչ մի օրենքի խախտում չի հայտնաբերվել, էդ ո՞նց եղավ, որ հիմա հանկարծ հայտնաբերվեց, ու պարզվեց, որ մարդը թալան է արել:

– Բայց, օրինակ, շատերն այսօր վախենում են Ծառուկյանին աջակցող գոնե մեկ նախադասություն ասել, նույն սպորտի ներկայացուցիչները, որոնց նա այդքան աջակցել է, անգամ՝ Միքայել Մելքումյանը….

– Գիտեք, ես չեմ կարող որեւէ մեկի փոխարեն բան ասել, բայց ապերախտությունը լավ բան չէ: Մանդատից հրաժարվելը Մելքումյանի անձնական գործն է, բայց ուրացող մարդկանց ոչ մեկը չի հարգում, նման մարդկանց չեն հարգում անգամ նրանք, ովքեր դեմ են Ծառուկյանին: Իրենք թող իմանան, որ մի օր էլ նույն բանը կարող է իրենց հետ տեղի ունենալ:

– Ձեր կարծիքով` ինչի՞ է ուզում հասնել Նիկոլ Փաշինյանն այս քայլերով:

– Ամեն ինչ պարզ է: Գագիկ Ծառուկյանի մասնակցությունն ԱԺ ընտրություններին, Ծառուկյանի ծրագրային մոտեցումը ձեռնոց նետեցին այս իշխանությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքակիրթ Եվրոպայի ներկայացուցիչները գնում են Արցախ եւ չեն տեսնում դա

«Հրապարակ». Ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքակիրթ Եվրոպայի ներկայացուցիչները գնում են Արցախ եւ չեն տեսնում դա…

16 րոպե ago

Կառավարությունը հաստատել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP համաձայնագրի վավերացման նախագիծը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP համաձայնագրի վավերացման նախագիծը Thu, 16 Jul 2026…

21 րոպե ago

Ինչի հաշվին հաղթեցին

Ինչի հաշվին հաղթեցին Thu, 16 Jul 2026 11:37:30 +0400 Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել…

24 րոպե ago

Ինչ գումարներ են հատկացվում Իջևանի ստադիոնի կառուցման համար ու ուր են գնում դրանք

Ինչ գումարներ են հատկացվում Իջևանի ստադիոնի կառուցման համար ու ուր են գնում դրանք Thu, 16…

29 րոպե ago

Ալիևը Թրամփին հիշել է Հայաստանի հետ կապված

Ալիևը Թրամփին հիշել է Հայաստանի հետ կապված Thu, 16 Jul 2026 11:30:03 +0400 ԱՄՆ նախագահ…

31 րոպե ago

Ինչ հարցեր են քննարկվում Կառավարության նիստում

Ինչ հարցեր են քննարկվում Կառավարության նիստում Thu, 16 Jul 2026 11:29:35 +0400 Հայաստանի կառավարությունն անցկացնում…

32 րոպե ago