Ինչ եմ ես ակնկալում պետությունից

Ինչ եմ ես ակնկալում պետությունից

Thu, 16 Jul 2026 14:21:43 +0400


Ինչ եմ ես ակնկալում պետությունից.

1. Անվտանգություն։
Ինչպես անձնական՝ հանցագործությունների ցածր մակարդակ, իրավապահ մարմինների արագ և համարժեք արձագանք, այնպես էլ համապետական՝ պաշտպանված սահմաններ, ժամանակակից և կարգապահ բանակ, սպառազինության խելամիտ և երկարաժամկետ քաղաքականություն։

2. Արդար դատական համակարգ։
Օրենքը պետք է հավասար կիրառվի բոլորի նկատմամբ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից։ Իմ և վարչապետի գործը պետք է քննվի նույն չափանիշներով և նույն օրենքով։ Կալանքը պետք է լինի ոչ թե պատժի գործիք, այլ բացառիկ խափանման միջոց՝ միայն դրա իրական անհրաժեշտության դեպքում։

3. Խոսքի ազատություն։
Ոչ միայն խոսելու իրավունք, այլ նաև խոսքի և տեղեկատվության հավասար հասանելիություն։ Իմ հարկերով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը չպետք է լռեցնի ընդդիմադիրներին, իսկ սոցիալական հարթակներում և հանրային դաշտում չպետք է ընտրովի սահմանափակվեն իշխանության համար անհարմար կարծիքները։

4. Մշակված արտաքին քաղաքականություն։
Ոչ թե իրավիճակային ճոճումներ, այլ տասնամյակների պետական ռազմավարություն։ Այսօր «Պուտինն է մեր անվտանգության երաշխավորը», վաղը՝ «Ուրսուլան է մեր ապագան» տրամաբանությունը պետություն չի կառուցում։ Պետությունը պետք է առաջնորդվի ազգային շահով, ոչ թե օրվա քաղաքական հաշվարկով։

5. Սեփականության իրավունքի իրական երաշխավորում։
Այն, ինչ ստեղծել եմ իմ ամբողջ կյանքում՝ տուն, բիզնես կամ ցանկացած այլ սեփականություն, պետք է պաշտպանված լինի օրենքով և փոխանցվի իմ ժառանգներին՝ անկախ նրանից, թե իշխանությանը որքանով եմ դուր գալիս կամ ինչ քաղաքական նպատակահարմարություն կա տվյալ պահին։

6. Ազատ ընտրական գործընթաց։
Յուրաքանչյուր քաղաքացի և քաղաքական ուժ պետք է ունենա հավասար հնարավորություն ընտրելու և ընտրվելու։ Իսկ իրավապահ համակարգը պետք է պաշտպանի ընտրական իրավունքը, ոչ թե միջամտի դրան։

7. Քաղաքական ստի պատասխանատվություն։
Այո՛, ընդհուպ քրեական պատասխանատվություն։ Եթե խոստացել ես՝ «մի գիշերում թաքուն չեմ հանձնի», հետո հանձնել ես, եթե խոսել ես ինքնորոշման իրավունքից, հետո ճանաչել ես հակառակը, եթե գիտակցաբար մոլորեցրել ես հասարակությանը՝ պետք է կրես ոչ միայն քաղաքական, այլև իրավական պատասխանատվություն։ Որքան մեծ է իշխանությունը, այնքան մեծ պետք է լինի ստի գինը։

Վերջ։ Սա է այն նվազագույնը, ինչ ես ակնկալում եմ պետությունից։

Իսկ թե այս ամենի դիմաց ես ինչ եմ պատրաստ տալ պետությանը՝ կգրեմ մեկ այլ անգամ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինան հարձակվել է Եկատերինբուրգի վրա․ ինչ է հայտնի

Ուկրաինան հարձակվել է Եկատերինբուրգի վրա․ ինչ է հայտնի Mon, 31 Aug 2026 14:30:31 +0400 Ուկրաինական…

16 րոպե ago

Բաքվից եկող պատվե՞ր

Բաքվից եկող պատվե՞ր Mon, 31 Aug 2026 14:20:19 +0400 Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար…

26 րոպե ago

Բոթ․«Բա իմացա՞ր, Փաշինյան ջան, Պուծինը շնորհավորել է Ռոբի ծնունդը»

Բոթ․«Բա իմացա՞ր, Փաշինյան ջան, Պուծինը շնորհավորել է Ռոբի ծնունդը» Mon, 31 Aug 2026 14:15:47 +0400…

31 րոպե ago

Ինչ է կատարվել Շենգավիթում

Ինչ է կատարվել Շենգավիթում Mon, 31 Aug 2026 14:02:28 +0400 Երևանի Շենգավիթ վարչական շրջանում լարված…

44 րոպե ago

«Անկրկնելի» Թրամփը․ ինչու՞ է ուրախ Իրանի՝ արաբներին հասցված հարվածներով

«Անկրկնելի» Թրամփը․ ինչու՞ է ուրախ Իրանի՝ արաբներին հասցված հարվածներով Mon, 31 Aug 2026 14:00:00 +0400…

47 րոպե ago

Կադրեր՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից

Կադրեր՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից Mon, 31 Aug 2026 13:55:09 +0400 Latest news…

52 րոպե ago