Լրտեսական խարդավանքներ եւ պետական հեղաշրջման ձախողված պլան Իրանում

Լրտեսական խարդավանքներ եւ պետական հեղաշրջման ձախողված պլան Իրանում

Thu, 16 Jul 2026 14:15:52 +0400


Մի քանի տարի առաջ Իսրայելն Իրանում իրականացրել է գաղտնի գործողություն՝ երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին հավաքագրելու համար, որպեսզի հետագայում նպաստի, որ նա գա իշխանության։ Սակայն այդ գործողությունը ձախողվել է։ Այս մասին բացահայտումը կարդում ենք The New York Times-ում հրապարակված վերլուծական հոդվածում։ Համաձայն դրա, ամերիկա-իսրայելական տանդեմի՝ Իրանի դեմ պատերազմի առաջին օրերին իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայությունը փորձել է Ահմադինեջադին դուրս բերել Թեհրանից անվտանգ վայր, սակայն պլանը ձախողվել է։ Նախկին նախագահը գտնվել է տնային կալանքում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ծառայությունների կողմից։

Հոդվածում ասվում է, որ իսրայելական հատուկ ծառայությունները Ահմադինեջադի հետ կապ են հաստատել դեռ 2023 թվականին՝ Գվատեմալա նրա այցելության ժամանակ։ 24 թվականին նախկին նախագահն այցելել է Բուդապեշտ՝ Լյուդովիկոսի անվան պետական ծառայության համալսարանի կողմից, որտեղ էլ հանդիպել է «Մոսադի» այն ժամանակվա ղեկավար Դավիէ Բարնեայի հետ։ Իսրայելական կողմն իր հերթին Ահմադինեջադի հետ շփումների մասին տեղեկացրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը։ Համալսարանի ռեկտոր Գերգեյ Դելին պարբերականի հետ զրույցում խոստովանել է, որ կոնֆերանսը կազմակերպվել է որպես գաղտնի բանակցությունների քողարկում, իսկ այն, որ Ահմադինեջադը պետք է անպայման հրավիրվեր, իրեն փոխանցվել է հունգարացի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, որի անունը հայտնել չի կարող։

2025 թվականին Ահմադինեջադը երկրորդ անգամ է այցելել Բուդապեշտ եւ, ըստ ԻՀՊԿ հատուկ ծառայությունների տվյալների, երկու անգամ առնվազն կարողացել է թաքուն դուրս գալ շենքից եւ իր անվտանգությունից խուսափելով՝ երկարատեւ գաղտնի հանդիպումներ ունենալ։ Անվտանգության աշխատակիցները պատմել են իրանական հատուկ մարմիններին, որ Ահմադինեջադն ասել է, թե համալսարանական պրոֆեսորների հետ հանդիպման է եղել, դրա համար է գաղտնի հեռացել կեցավայրից։ 26 թվականի փետրվարի 28-ին իսրայելական «Մոսադի» գործակալները կարողացել են Թեհրանի իր կեցավայրից դուրս բերել Ահմադինեջադին եւ տանել հանդիպման։ Սակայն նա հիասթափվել է իսրայելական կողմի՝ իր իշխանության գալու մասին առաջարկից եւ վերադարձել է կեցավայր։ Թե ինչպես է կարողացել Ահմադինեջադը դուրս գալ գաղտնի հանդիպման վայրից եւ վերադառնալ իր կեցավայր, հայտնի չէ։ Սակայն այդ ժամանակներից մինչեւ հուլիսի 6-ը նա հասարակության մեջ չի երեւացել։ Նրան տեսել են հուլիսի 6-ին՝ այաթոլա Ալի Խամենեիի հուղարկավորության ժամանակ, ամենայն հավանականությամբ՝ թիկնապահներով շրջապատված։ Թե ինչ կարգավիճակում է նա, հայտնի չէ։ Պարբերականը կարողացել է պարզել միայն, որ ներկայում իրանական հետախուզության մոտ է, գտնվում է տնային կալանքի մեջ։

Հիշեցնենք, որ Ահմադինեջադն Իրանի նախագահն է եղել 2005-13 թվականներին։ Հայտնի է որպես ամենաարմատական քաղաքական գործիչներից մեկը։ Նրա օրոք է Իրանը վերականգնել ուրանի հարստացման ծրագիրը։ Նա նաեւ ակնհայտ թշնամական վերաբերմունք է ունեցել Իսրայելի նկատմամբ, ասել է, որ պետք է այն ջնջել աշխարհի քարտեզից, չի ընդունել Հոլոքոստը, համարել է, որ իսրայելական իշխանություններն են կոռուպցիայի կնքահայրերը։ Իշխանությունից հեռանալուց հետո գրեթե արմատապես փոխել է դիրքորոշումը շատ հարցերի նկատմամբ։ Փորձել է նորից առաջադրվել որպես նախագահ, սակայն դա նրան արգելվել է երեք անգամ՝ 2017, 2021, 2024 թթ․, եւ նա հայտարարել է, որ գործող համակարգի պայմաններում չի կարողանա գալ իշխանության։ Համարել է, որ ինքը բարեփոխիչ է, նույնիսկ պատրաստ է եղել ճանաչել Իսրայելը, եթե գա իշխանության, եւ հենց դա էլ օգտագործել են իսրայելական հատուկ ծառայությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը․ «Ուժեղ Հայաստան»

Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը․ «Ուժեղ Հայաստան» Mon, 31…

14 րոպե ago

Ղրղզստանն ու Չինաստանը՝ հավերժ բարեկամներ․ ի՞նչ են ստորագրել առաջնորդները

Ղրղզստանն ու Չինաստանը՝ հավերժ բարեկամներ․ ի՞նչ են ստորագրել առաջնորդները Mon, 31 Aug 2026 16:00:06 +0400…

22 րոպե ago

Դասախոսը դատարանում հաղթել է քոլեջի տնօրինությանը, սակայն նրան ազատել են աշխատանքից

Դասախոսը դատարանում հաղթել է քոլեջի տնօրինությանը, սակայն նրան ազատել են աշխատանքից Mon, 31 Aug 2026…

37 րոպե ago

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Mon, 31 Aug 2026 15:32:05…

50 րոպե ago

Կրքերը թեժանում են․ Արաղչին «օձ» է անվանել Իսրայելի վարչապետին

Կրքերը թեժանում են․ Արաղչին «օձ» է անվանել Իսրայելի վարչապետին Mon, 31 Aug 2026 15:30:14 +0400…

52 րոպե ago

Ինչ են քննարկել Փաշինյանը և Ալիևը․ մանրամասներ

Ինչ են քննարկել Փաշինյանը և Ալիևը․ մանրամասներ Mon, 31 Aug 2026 15:16:16 +0400 Հայաստանի Հանրապետության…

1 ժամ ago