Հայաստանի անվտանգության գլխավոր ուղղությունները

Հայաստանի անվտանգության գլխավոր ուղղությունները

Thu, 16 Jul 2026 20:45:48 +0400


Հայաստանի անվտանգության մասին շատ է խոսվում, բայց հաճախ այդ խոսակցությունները կորչում են քաղաքական վեճերի մեջ։ Մինչդեռ եթե լսենք, թե ինչ են ասում մասնագետները, տնտեսագետները, լրագրողներն ու վերլուծաբանները, կտեսնենք, որ նրանք տարբեր ձեւակերպումներով մատնանշում են մի քանի հիմնական խնդիր՝ պետության անվտանգության եւ պաշտպանունակության ամրապնդում, տնտեսության իրական դիմադրողունակություն (հատկապես արդյունաբերության, գյուղատնտեսության եւ արտաքին առեւտրի ոլորտներում), պետական կառավարման արդյունավետություն ու հասարակության վստահություն պետական ինստիտուտների նկատմամբ։

Խնդիրները նոր չեն, սակայն սուր են, որովհետեւ աշխարհաքաղաքական իրավիճակն արագ փոխվում է, տարածաշրջանում ձեւավորվում են նոր իրողություններ, իսկ Հայաստանի յուրաքանչյուր սխալ կամ ուշացած որոշում կարող է թանկ արժենալ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղության օրակարգը Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքներից է, շեշտում է տնտեսական աճի եւ պետական բարեփոխումների մասին։ Սակայն շատերը, օրինակ, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը զգուշացնում են, որ խաղաղության մասին հայտարարությունները բավարար չեն, եթե չկան պաշտպանական համակարգ, սահմանային անվտանգություն, պետական ինստիտուտները բնականոն չեն գործում, եւ հասարակության դիմադրունակությունն ընկած է։ Կառավարությունը հայտարարում է, որ խաղաղության հաստատումը եւ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը երկրի զարգացման գլխավոր նախապայմանն են։ Անվտանգության մասնագետները, նախկին զինվորականները իրավացիորեն նկատում են, որ խաղաղությունը ցանկություն չէ, այլ ուժով, հաշվենկատ դիվանագիտությամբ եւ ամուր պետությամբ պաշտպանվող արժեք։

Հայաստանի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ սահմանային լարվածություն, տարածաշրջանում ուժերի վերադասավորում, նոր աշխարհաքաղաքական իրողություններ, ցույց տվեցին, որ նույնիսկ ամենալավ դիվանագիտությունը չի կարող արդյունք տալ, եթե նրա թիկունքում չկա ուժեղ պետություն։ Ամենակարեւորը պետական դիմադրունակության հարցն է, եւ խոսքը միայն բանակի մասին չէ։ Եթե սահմանամերձ գյուղը դատարկվում է, եթե երիտասարդ ընտանիքը չի տեսնում ապագա, եթե քաղաքացին վստահ չէ պետական ինստիտուտների ուժի վրա, թուլանում է ոչ միայն տնտեսությունը կամ ժողովրդագրության պատկերը, այլեւ՝ ազգային անվտանգությունը։

Իշխանությունները նշում են, որ բանակը վերազինվում է, սպառազինության պայմանագրեր են կնքվում, պաշտպանության ոլորտում իրականացվում են բարեփոխումներ, իսկ խաղաղության գործընթացը նվազեցնում է պատերազմի վտանգը։ Սակայն փորձագետները հիշեցնում են, որ խաղաղությունը չի կարող հիմնվել միայն փոխադարձ հայտարարությունների վրա։ Այն պահանջում է ուժեղ պաշտպանություն, վստահելի դաշնակցային ու գործընկերային հարաբերություններ, արդյունավետ պետական կառավարում եւ ազգային համախմբվածություն։

Թվում է՝ հենց այստեղ է ամենամեծ խնդիրը։ Տարիներ շարունակ հասարակությունը բաժանվել է քաղաքական ճամբարների, եւ այդ բաժանումը խարխլել է մեր անվտանգությունը, նվազեցրել մեր դիմադրողականությունը: Կառավարության առջեւ կանգնած ամենակարեւոր խնդիրը ոչ միայն խաղաղության բանակցություններն առաջ տանելն է, այլեւ հասարակությանը համոզելը, որ պետությունը պատրաստ է ցանկացած զարգացման։ Դրա համար անհրաժեշտ է բաց ու անկեղծ խոսել առկա ռիսկերի մասին, ամրապնդել բանակը, զարգացնել սահմանամերձ բնակավայրերը, բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը եւ ձեւավորել այնպիսի մթնոլորտ, որտեղ քաղաքացին կզգա, որ պետությունը ոչ միայն իրենից պահանջում է, այլեւ իրեն պաշտպանում է։ Մի բան, որը, շատերի կարծիքով, բացակայում է այսօր:

Անվտանգությունը, իրոք, հայտարարություններով չի ամրապնդվում։ Այն կառուցվում է ամենօրյա, հետեւողական աշխատանքով, պետական մտածողությամբ եւ ազգային միասնականությամբ։ Հայաստանի անվտանգությունը մեկ օրվա կամ մեկ կառավարման ժամանակահատվածի խնդիր չէ։ Այն շարունակական գործընթաց է, որը պահանջում է ռազմավարական մտածողություն, մասնագիտական ճշգրիտ որոշումներ եւ հասարակության լայն մասնակցություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որ ջերմաստիճանն է կերակրի համար համարվում օպտիմալ

Որ ջերմաստիճանն է կերակրի համար համարվում օպտիմալ Thu, 16 Jul 2026 22:30:44 +0400 Չափազանց տաք…

5 րոպե ago

Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան

Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Thu,…

20 րոպե ago

Ֆրանսիայում անոմալ շոգերի պատճառով մահվան թվերն աճել են

Ֆրանսիայում անոմալ շոգերի պատճառով մահվան թվերն աճել են Thu, 16 Jul 2026 22:00:37 +0400 Ֆրանսիայում…

35 րոպե ago

Իշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի

Իշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի Thu, 16 Jul 2026 22:00:02 +0400…

35 րոպե ago

Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է Հայաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից

Ռուսաստանը հրաժարվո՞ւմ է Հայաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից Thu, 16 Jul 2026 21:45:18 +0400 Ռուսաստանի ԱԳՆ…

50 րոպե ago

Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք, որ տեր կկանգնի մեր երկրին

Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք, որ տեր կկանգնի մեր երկրին Thu, 16…

1 ժամ ago