Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան

Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան

Thu, 16 Jul 2026 23:15:49 +0400


«Իրականում ամեն ինչի սկիզբը կրթությունն է։ Երբ հարց է հնչում, թե ո՞րն է Հայաստանի ապագան, պատասխանը միանշանակ է՝ Հայաստանի ապագան կրթված մարդիկ են։ Հենց այս տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք», ասում է Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը՝ ԿԳՄՍ նախարարին։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Թվում է, թե ամեն ինչ շատ ճիշտ է։ Իրականում սակայն, այստեղ կա մի նյուանս։ Հայաստանի ապագան կրթված մարդը չէ, Հայաստանի ապագան՝ բարոյականության որոշակի նշաձողեր ունեցող մարդն է։ Կրթվածություն կունենան ոչ բոլորը։ Ոչ բոլորն է, որ կարող են իրենց համար ապահովել լավ կրթություն, ուզենք, թե ոչ։ Եվ դրանից բացի, կրթությունը մի բան է, երբ ուղեկցվում է բարոյական արժեքներով, բարոյական նշաձողերով, եւ մեկ այլ բան է, երբ ուղեկցվում է «ամեն ինչ կարելի է» տրամաբանությամբ։

Եվ սա առավել քան վտանգավոր է, որովհետեւ Հայաստանում այսօր իշխանության է հենց դա՝ բարոյական նշաձողերից զուրկ, ամեն ինչ կարելի համարող «հայեցակարգը»։ Կարելի է այսօր ասել՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, իսկ վաղը շատ հանգիստ կարելի է ասել հակառակը եւ ցինիկ մեկնաբանել, թե ինչու։ Կարելի է այսօր լուսանկարվել Աղդամի նռով ու հեգնել Սերժ Սարգսյանին՝ գրելով, թե Աղդամն իմ հայրենիքն է, իսկ հետո նույն ինքնավստահությամբ հայտարարել, որ Ղարաբաղը Ադրբեջան է, Աղդամն Ադրբեջան է։

Կրթությունը, լավ կրթությունը, արդիական կրթությունը, իհարկե այսօր առավել քան պետք է՝ մասնագետ դառնալու, կյանքում տեղ ունենալու, բարեկեցիկ ապրելու համար։ Բայց, այդ ամենից զատ, մարդուն հանրային բարօրությանը նպաստող է դարձնում արժեհամակարգը, բարոյականությունը, տարատեսակ ծայրահեղականություններից դուրս գաղափարականությունը։

Ինձ անհանգստացնողն այն է, որ Հայաստանում այսօր այդ ասպեկտի վրա չկա որեւէ շեշտադրում, այլ ընթանում է կրթության ֆետիշացում։ Կրկնեմ, կրթությունը հույժ կարեւոր լինելով հանդերձ, կամա, թե ակամա կարող է դառնալ հույժ վտանգավոր՝ եթե չի ուղեկցվում բարոյական ու արժեհամակարգային ուղենիշներով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Wed, 04 Nov 2026 08:20:08 +0400 Երեկ…

13 րոպե ago

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները Wed, 04 Nov 2026…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Wed, 04 Nov 2026 08:15:22 +0400 Ավարտվել են նաեւ բուհերի…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Wed, 04 Nov 2026 08:10:45 +0400…

22 րոպե ago

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին Wed, 04 Nov 2026 08:05:47 +0400 Մարտի 20-ի մեր…

27 րոպե ago

«Հրապարակ»․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը Wed, 04 Nov 2026 08:00:31 +0400 Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել…

32 րոպե ago