Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը

Նահատակները կոչվում են վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև մահվամբ վկայում են ճշմարտությունը

Thu, 16 Jul 2026 23:45:15 +0400


Հրապարակվել է հատված՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աշխատությունից.

«Բ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԽՈՐՔԱՅԻՆ ԿԵՐՊՈՎ ՍԵՐՏՈՐԵՆ ՄԻԱՀՅՈՒՍՎԱԾ Է ՍՐԲՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՏ:

Այսպես է եկեղեցու ընկալումը նրանց մասին, ովքեր Քրիստոսի սիրո և անվան համար և օրինակով հանձն առան նահատակության պսակը` որպես հավատարմության բարձրագույն նշանակ և վկայություն, որպես հավիտենական սերմեր` ցանված երկրի վրա, «ովքեր մեծացնում են երկիրը և ցույց տալիս երկնային ճանապարհի ելքը… նրանք, որ իրենց Տիրոջ համար չարչարված մեռան, անմահացան, իրենց անունն ու խիզախության պտուղները աշխարհին թողեցին… նրանք Երկնավոր Արքայի գանձն են երկրում ծածանված» (Ագաթանգեղոս):

Քրիստոնյա համայնքի համար նահատակությունը մեծագույն ուրախություն էր` հաստատ համոզումով և ապրումով, որ նահատակները մասնակից են Տիրոջ փրկագնող չարչարանքներին և Քրիստոս ներկա է նրանց խոստովանական մահվան ժամին: Եկեղեցում չկա ավելի մեծ նմանություն կամ նույնություն փրկչական խորհրդին, քան մարտիրոսների և նահատակների վկայական մահը, որի պատճառով էլ այն համարվում է Արյան Մկրտություն.

«Նահատակք պանծալիք եւ

Սիրեցեալք ի յերկնաւոր Հաւրէն.

Որք մկրտեցայք ընդ Քրիստոսի

Արեամբ ձերով ի մահ խաչին…»

(Սբ Ներսես Շնորհալի)

Ի միջի այլոց, այս բարձրագույն ճշմարտությունը իր մանկական շուրթերով և արտասվալից աչքերով, թերևս անգիտակցորեն, բայց անմեղ հոգով 2021թ-ին հնչեցրեց այն ժամանակ 10-ամյա կայանավանցի (Իջևանի շրջան) Յուրան. «Ես ուզում եմ, որ մեր հերոս տղերքն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք»:

Նահատակները կոչվել և կոչվում են Վկաներ, իսկ մահը` վկայական մահ, որովհետև իրենց կյանքով և հատկապես մահվամբ վկայում են ճշմարտության, արդարության, իրավունքի, ազատության և հավերժական արժեքների և գաղափարի մասին.

«Մարտիրոսք ցանկալիք

եւ աւթեւանք հոգւոյն ճշմարտութեանն,

որք հաղթեցիք հագւով և կարեաց ցանկութեան»

(Սբ Ներսես Շնորհալի)

Եկեղեցին ճանաչել և հռչակել է նահատակների սխրանքն ու հերոսությունը, սրբությունը` սրբադասելով նրանց որպես Հաղթանակած եկեղեցի: Այս իմաստով, նվիրումի բարձրագույն աստիճանը` նահատակության և սրբադասման սկզբունքը, կազմել է Ե դարում ձևավորված «Վասն Հիսուսի, Վասն Հայրենեաց» գաղափարական բանաձևային հայտարարությունը, որն էլ որպես հավատքի և քրիստոնյա Հայրենիքի գաղափարների միություն, դարերի հոլովույթում մինչև այսօր առանցքային դերակատարություն է ունեցել մեր ազգի գոյության և կյանքի շարունակականության համար:

Հատկանշական է, սակայն, որ հավատքի և Հայրենիքի գաղափարը միաձուլված են ոչ միայն մեր ազգի պարագային, այլև բոլոր ազգերի` Հայրենիքը և պետականությունն ընկալելով որպես Աստվածապարգև այն կենսատարածքը, որտեղ կոչված են ազատորեն իրացնել իրենց իրավունքները` սեփական ինքնությանը հարազատ` ներառյալ հավատքի պաշտամունքը:

Այս առումով բացառիկ է հարևան Իրանի փորձառությունը, որտեղ, անկախ դավանանքից և կրոնից, սուրբ նահատակ, վկա (շահեդ- شاهد) են հռչակված բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքն ընծայել են նաև հանուն Հայրենիքի և պետության (Իսլամ միջավայրում սուրբ նահատակ են հռչակված հայ-քրիստոնյաներ, որոնք զոհվել են պատերազմի ժամանակ, որոնց անուններով նաև փողոցներ, հրապարակներ և այլն են անվանակոչված` անուն ազգանունից առաջ գրված շահեդ (օրինակ` շահեդ Մարգար Մարգարյան):

Այսպիսի միահավասար բացարձակ արժեքի` Հայրենիքի և հավատքի միարժեք լինելու հասկացությունը խորքային բովանդակությամբ արտահայտված է դեռևս Ե դարում. «Ընտրեսցուք զմահ աստուածպաշտութեամբ, քան զկեանս ուրացութեամբ» (Եղիշե, էջ 72):

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցություններ են ընթացել․ դեսպան

Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցություններ են ընթացել․ դեսպան Fri, 14 Aug 2026 19:00:16 +0400 Իրանի…

14 րոպե ago

Մահացած զինծառայողը Մեղրիում էր ծառայում

Մահացած զինծառայողը Մեղրիում էր ծառայում Fri, 14 Aug 2026 18:59:34 +0400 Քնչական կոմիտեն հայտնում է,…

15 րոպե ago

«Մոքորին տանում ենք դուրս»

«Մոքորին տանում ենք դուրս» Fri, 14 Aug 2026 18:45:22 +0400 Որ ճիշտն ասեմ՝ հոգնեցի ԱԺ-ում…

29 րոպե ago

Եվրոպայում երաշտ է

Եվրոպայում երաշտ է Fri, 14 Aug 2026 18:30:37 +0400 Եվրամիության տարածքի 38 տոկոսում երաշտ է։…

44 րոպե ago

Արամ Խաչատրյանը նշանակվել է

Արամ Խաչատրյանը նշանակվել է Fri, 14 Aug 2026 18:20:59 +0400 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

54 րոպե ago

Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից

Կարապետ Գուլոյանն ազատվել է տնային կալանքից Fri, 14 Aug 2026 18:15:08 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ…

60 րոպե ago