«Հրապարակ». «Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմանագիր ուներ

«Հրապարակ». «Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմանագիր ուներ

Fri, 17 Jul 2026 09:45:27 +0400


Կալանքի տակ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրն ուզում են պետականացնել, քանի որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում խոստացել է ունեզրկել ընդդիմության 3 առաջնորդներին։ Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող համալիրի գույքն արդեն փոխանցվել է Երեւանի քաղաքապետարանին, գործընթացի մասին ընկերությունը ծանուցվել է ընտրություններից օրեր անց։ Պարզվում է՝ քաղաքապետարանը միակողմանիորեն խզել է պայմանագիրը, եւ չի հասկացվում, թե որն է պայմանագիրը խզելու օրինական հիմքը։

«Երեւանի քաղաքապետարանի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել։ Այդ տարածքը վարձակալությամբ է տրված «Մուլտի գրուպ» կոնցեռնին՝ մինչեւ 2065 թվականը, եւ առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու, Երեւանի քաղաքապետարանն այսպես, սեփական քմահաճույքով, որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը՝ մեկ ամիս շուտ այդ մասին տեղեկացնելով «Մուլտի գրուպ» կոնցեռնին»,- շուրջ մեկ ամիս առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Համալիրը, հիշեցնենք, արդեն 10 օր է՝ փակ է, կապարակնքված են գլխավոր մուտքի դուռն ու սենյակները, խուզարկությունից հետո անորոշ ժամանակով այն փակվել է, եւ անգամ աշխատակիցների ու հաճախորդների բողոքները որեւէ արդյունքի չեն հանգեցրել։ Քննչական գործողություններից հետո Պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, թե բացահայտվել է 2,6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն։ Չնայած ընդամենը կես տարի առաջ Ծառուկյանին պատկանող բոլոր ընկերություններում մեծածավալ ստուգումներ էին իրականացվել, եւ որեւէ խախտում չէր հայտնաբերվել։

«Մուլտի Վելնես» մարզասրահի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը «Հրապարակ»-ի հետ զրուցում ասաց, որ մարզասրահի պայմանագիրը կնքվել է 49 տարով՝ մինչեւ 2065 թվականը․ «Ոչ մի այդպիսի բան չի կարա լինի, դա ուղղակի աբսուրդային բան է՝ ոչ օրինական թուղթ կա, ոչ մի բան չկա, «Մուլտի Վելնես»-ն էլ վարձակալության հիմունքով մինչեւ 2065 թիվը պայմանագիր ունի։ Ես չգիտեմ՝ հիմա Հայաստանում ինչ է կատարվում, Հայաստանում ինչի իրավունք կա, ինչի՝ չկա, բայց նման բան չի կարող լինել։ Սկզբից 100 տարով է եղել, հետո պայմանագիրը վերջնական կնքվել է մինչեւ 2065 թիվը»։

– Քաղաքապետարանից եկե՞լ են ձեզ մոտ, այդ հարցով խոսե՞լ են։

– Ոչ, ոչ, ոչ մեկը չի խոսել, այս պահին համալիրը չի աշխատում, հուսով ենք՝ շուտով կբացվի։

– Գիտեմ, որ կենտրոնի տեխնիկան, լողավազանները փչանալու ռիսկի տակ են, թույլ տրվե՞ց գնալ, ստուգել, սարքերն անջատել։

– Մենք սպասում ենք քլորի քիմիային, որպեսզի կարողանանք գնանք, նորից լցնենք, որ անգարի ջուրը չվնասվի։ Երեւի վաղը կամ մյուս օրը կգա քլորը, կբացեն, կմտնենք։

– Աշխատեցնելու հետ կապված՝ որեւէ մարմնից արձագանք չկա՞։

– Միջնորդություն տարվել է, ամեն դեպքում, բոլորն էլ գիտեն՝ իրավունք չկար փակելու։ Սպասում ենք։

– Ձեզ կանչե՞լ են հարցաքննության։

– Անձնական գույքի, անձնական իրերի հետ կապված կանչել են, մի անգամ գնացել եմ, սպասում եմ՝ էլի կանչեն։

– Հարցաքննությունների ժամանակ հարկերի հետ կապվա՞ծ են Ձեզ հարցնում։

– Հարկերի հետ կապված մենք շատ վաղուց ենք հարցերի պատասխանել, հարկերի հետ կապված խնդիր չկա, քննություն գնում է դեռ, էս սոցցանցերը չարիք են դարձել, մի ինֆորմացիա են վերցնում, պտտացնում, չես էլ ուզում պատասխանել։

– Իսկ Ձեր անձնական իրերն ինչո՞ւ են տարել, դրանց շրջանակում ի՞նչ են Ձեզ հարցրել։

– Իրենք թվային խուզարկություններ են անում, ամեն ինչ նորմալ լինելու դեպքում պետք է որ հետ տան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞վ է Ղազախստանի նոր փոխնախագահը

Ո՞վ է Ղազախստանի նոր փոխնախագահը Mon, 31 Aug 2026 16:30:23 +0400 Երլան Կարինը ընտրվել է…

20 րոպե ago

Իրանական ռազմական բախումը վերսկսվո՞ւմ է

Իրանական ռազմական բախումը վերսկսվո՞ւմ է Mon, 31 Aug 2026 16:15:32 +0400 Օգոստոսի լույս 31-ի գիշերը…

35 րոպե ago

Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը․ «Ուժեղ Հայաստան»

Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը․ «Ուժեղ Հայաստան» Mon, 31…

42 րոպե ago

Ղրղզստանն ու Չինաստանը՝ հավերժ բարեկամներ․ ի՞նչ են ստորագրել առաջնորդները

Ղրղզստանն ու Չինաստանը՝ հավերժ բարեկամներ․ ի՞նչ են ստորագրել առաջնորդները Mon, 31 Aug 2026 16:00:06 +0400…

50 րոպե ago

Դասախոսը դատարանում հաղթել է քոլեջի տնօրինությանը, սակայն նրան ազատել են աշխատանքից

Դասախոսը դատարանում հաղթել է քոլեջի տնօրինությանը, սակայն նրան ազատել են աշխատանքից Mon, 31 Aug 2026…

1 ժամ ago

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Mon, 31 Aug 2026 15:32:05…

1 ժամ ago