«Հրապարակ»․ Հ1-ը վրե՞ժ է լուծում իր նախկին աշխատողից

«Հրապարակ»․ Հ1-ը վրե՞ժ է լուծում իր նախկին աշխատողից

Fri, 17 Jul 2026 10:15:24 +0400


Հանրային հեռուստաընկերությունում չեն ներել հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանի՝ Հ1-ը լքելու եւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնը ստանձնելու որոշումը։ Նա փետրվարի սկզբին նշանակվեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար։ Հենց այդ օրվանից էլ Հանրային հեռուստաընկերությունը դադարեցրել է Երեւանի քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը։ Մեզ հետ զրույցում Արտյոմ Կարապետյանը նշեց, որ չի ուզում դա միանշանակ կապել իր աշխատանքի փոփոխության հետ եւ չի կարծում, թե ամեն ինչ պայմանավորված է իր անձով։

Նրա խոսքով՝ նախկին գործընկերների հետ անձնական հարաբերությունները պահպանվել են, հնարավոր է, որ պարզապես համընկել է։ Հարցին, իր՝ Հ1-ում աշխատելու ժամանակահատվածում որքա՞ն հաճախ էր հեռուստաընկերությունը լուսաբանում Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը, եւ իր՝ մամուլի քարտուղար նշանակվելուց հետո հեռուստաընկերությունից երբեւէ դիմե՞լ են քաղաքապետարանի կամ քաղաքապետի գործունեությանը վերաբերող նյութեր պատրաստելու հարցով, Կարապետյանը պատասխանեց. «Նախկինում գրեթե ամենօրյա ռեժիմով լուսաբանումներ էին իրականացվում, հրապարակվում էին նաեւ պաշտոնական հաղորդագրությունները։ Իսկ իմ՝ մամուլի քարտուղար նշանակվելուց հետո արդեն գրեթե վեց ամիս է անցել, եւ հեռուստաընկերությունից որեւէ զանգ չեմ ստացել։ Նկատել եմ, որ քաղաքապետարանի գործունեությանը գրեթե անդրադարձ չի կատարվում, թեեւ, կրկնում եմ՝ ես հակված չեմ դա կապել իմ՝ Հ1-ից հեռանալու եւ այստեղ աշխատանքի անցնելու հետ»։ Մենք կապվեցինք նաեւ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ, սակայն նա չցանկացավ պատասխանել հարցին, առաջարկեց հարցը գրավոր ուղարկել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դեբեդի հունը լայնանում է`մեծացնելով Վրաստանի տարածքը

Դեբեդի հունը լայնանում է`մեծացնելով Վրաստանի տարածքը Thu, 26 Nov 2026 19:15:10 +0400 Տավուշի մարզպետ Հայկ…

14 րոպե ago

Վահրամ Գևորգյանը ամփոփում է Սևանի քարոզարշավը

Վահրամ Գևորգյանը ամփոփում է Սևանի քարոզարշավը Thu, 26 Nov 2026 19:11:34 +0400 Միասնական Համայնք կուսակցությունը…

18 րոպե ago

Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել

Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել Thu, 26 Nov…

23 րոպե ago

Starbucks-ը վաճառում է բիզնեսի մի մասը

Starbucks-ը վաճառում է բիզնեսի մի մասը Thu, 26 Nov 2026 19:00:38 +0400 Ամերիկյան Starbucks սրճարանային…

29 րոպե ago

Լավ է ուշ, քան՝ երբեք

Լավ է ուշ, քան՝ երբեք Thu, 26 Nov 2026 18:45:11 +0400 Փաշինյանը, կարծում եմ, շատ…

44 րոպե ago

Գողացել են արքայազն Վիլյամի ճարմանդներն ու ժամացույցը

Գողացել են արքայազն Վիլյամի ճարմանդներն ու ժամացույցը Thu, 26 Nov 2026 18:30:12 +0400 Գողերը կարողացել…

59 րոպե ago